ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում միջոցներ են ձեռնարկվում՝ Արմավիր քաղաքի բնակչուհու մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
2018թ. մարտի 6-ին, ժամը 21:00-ին, Արմավիրի շտապ օգնության կայանից ահազանգ է ստացվել առ այն, որ Արմավիր քաղաքի բնակարաններից մեկում բնակիչ է հանկարծամահ եղել։
Նախնական տվյալներով՝ ընտանիքի անդամների հայտարարության համաձայն՝ 2018 թ. մարտի 6-ին, ժամը 20:00-ի սահմաններում, Արմավիր քաղաքի բնակչուհին՝ ծնված 1969 թ.(վերջինս հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ուներ), իրենց տան խոհանոցում, վերցնելով հում մսի կտոր, փորձել է այն կուլ տալ։
Մայրը, նկատելով, որ նա խեղդվում է, փորձել է օգնություն ցուցաբերել և սեղմել է պարանոցը՝ մսի կտորը կոկորդից հանելու համար։
Արմավիրի 48-ամյա բնակչուհու մահվան մասին բժշկական վկայականի համաձայն՝ մահվան հիմնական պատճառ է հանդիսացել բութ առարկաներով պարանոցի օրգանների սեղմումը:
Դեպքի առթիվ 2018թ. մարտի 14-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով( անզգուշությամբ մահ պատճառելը), որի նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ 48-ամյա կնոջ մահվան հանգամանքները պարզելու, դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33