Ճարտարապետների պալատի անդամավճարը մեկ տարի ժամկետով սահմանվեց ամսական 2000 դրամ: Մարտի 17-ին Ճարտարապետների միության 19-րդ համագումարում որոշումը կայացվեց երկարատև քննարկումներից և առաջարկներից հետո:
Ճարտարապետ Բորիս Քոչարյանն առաջարկեց ամսական անդամավճարը սահմանել 2000, 3000 կամ 5000 դրամ: «Մոտավոր հաշվարկներով նույնիսկ 5000 դրամը դժվարությամբ կարող է բավարարել պահանջները»,-նշեց նա:
Պալատի անդամ Գրիգոր Ազիզյանի կարծիքով, թիվը շատ մեծ չպետք է լինի՝ մանավանդ չաշխատող մարդու համար, սակայն նաև կարևոր է, որ ձևավորվի բյուջե:
Ոմանք հարց բարձրացրին՝ անդամավճարի դիմաց պալատն իրենց ի՞նչ կտա:
«Այն, ինչ նախկինում միությունն էր տալիս: Նախատեսում ենք պալատում ստեղծել նաև ինֆորմացիոն կենտրոն, որը տեղեկատվություն կտրամադրի անդամներին: Պալատում ինֆորմացիայի հասանելիություն կլինի»,-պատասխանեց Ազիզյանը:
Նաև այլ մեխանիզմներ գտնելու առաջարկներ եղան: Ոմանք էլ առաջարկեցին յուրաքանչյուր անդամի համար որոշակի չափ սահմանել ամսական 5000-ի սահմաններում՝ կախված աշխատել-չաշխատելու և շատ այլ հանգամանքներից:
Այնուամենայնիվ, 196 անդամով անցկացված համագումարում ընդամենը 2 դեմ ձայնով որոշվեց մինչ հաջորդ տարի անդամավճարը սահմանել 2000 դրամ:
Ոմանք նաև բարձրացրեցին պալատի անդամների ապահովագրության անհրաժեշտության հարցը:
«Մենք հետամուտ կլինենք, որ հետագայում դա անպայման լինի»,-ասաց պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանը:
23:01
22:56
21:48
21:21
18:25
18:05
17:36
17:13
16:54
16:27
15:23
15:02
14:48
14:35
14:16
13:55
13:49
13:35
13:03
12:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44