Երեկ՝ մարտի 17-ին ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Գորիս քաղաքի բնակիչ, 21-ամյա Միշա Գևորգյանը իր վարած ВАЗ 2121 մակնիշի 01 ՏՕ 025 համարանիշի ավտոմեքենայով Ստեփանակերտ–Գորիս ավտոճանապարհի 88-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 10 մետր գլորվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել ձորում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով նրա ուղևորներ, Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Ձորափ գյուղի բնակիչ, 57-ամյա Գայանե Թունյանն ու Գորիս քաղաքի բնակիչ, 25-ամյա Լևոն Օհանջանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Գորիսի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ավագ հետաքննիչ Սուրեն Վարդանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից Գ. Թունյանը աշխատում է իրենց գյուղի հիմնական դպրոցում ՝ որպես ուսուցչուհի, իսկ Լ. Օհանջանյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
shamshyan.com
23:01
22:56
21:48
21:21
18:25
18:05
17:36
17:13
16:54
16:27
15:23
15:02
14:48
14:35
14:16
13:55
13:49
13:35
13:03
12:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44