Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության այցը ԱՄՆ չափազանց կարևոր էր: Լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Արփինե Հովհաննիսյանը:
«Կարևորությունը պայմանավորված է մի քանի չափանիշներով: Առաջինը օրակարգն է, դրա հագեցվածությունը, հանդիպումների հանրագումարը, որը տեղի է ունեցել: Հանդիպել ենք հայ համայնքի հետ, «Կարնեգի» հիմնադրամի հետ, Ռուսաստանի Եվրասիական ծրագրի փոխնախագահի, ավագ փորձագետներից մեկի հետ. քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման, հայ-թուրքական արձանագրությունների, տարածաշրջանային խնդիրների, Հայաստան-Եվրամիություն վերջերս ստորագրած համաձայնագրին վերաբերող հարցեր»,- նշեց Արփինե Հովհաննիսյանը:
ԱԺ փոխնախագահը նշեց, որ քննարկվել է նաև «Հազարամյակների մարտահրավեր» ծրագրի հնարավոր հեռանկարների, հնարավոր վերականգնման հարցը:
Հովհաննիսյանը նշեց, որ հանդիպել են նաև ԱՄՆ կոնգրեսականի հետ, ով հանդես է եկել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հետաքննության մեխանիզմների տեղակայման հետ կապված առաջարկով:
Արփինե Հովհաննիսյանը շեշտեց, որ ներկայում, երբ ԱՄՆ-ում նոր վարչակարգ է հաստատվել, նոր իրողություններ կան նաև Հայաստանում, չափազանց կարևոր է Հայաստան-ԱՄՆ հարաբերություններին նոր թափ ու նոր որակ հաղորդելը:
Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամ, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ ասաց, որ կարևորում է այցը, որովհետև իրենք փորձել են ներկայացնել Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգը:
«Հաշվի առնելով, որ Թրամփի վարչակարգը արտաքին քաղաքական օրակարգում խաղի նոր կանոններ է առաջ քաշել, մենք փորձեցինք համադրելի ու փոխշահավետ ընդհանրություններ գտնել»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը՝ շեշտելով, որ հանդիպումների ժամանակ քննարկվել են կենսական հարցեր, այդ թվում՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը:
Զոհրաբյանն ասաց, որ հանդիպումն իր արդյունքները ուշացնել չի տա, որովհետև դրվեցին համագործակցության լուրջ հիմքեր:
Բարեկամական խմբի անդամ, «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ ասաց. «Շատ նկատելի էր, որ հայ համայնքի հետ հանդիպումների ժամանակ շատ էին խոսվում Հայաստանի խնդիրների, Հայաստանի զարգացման մասին: Նախկինում կենտրոնացած էին, օրինակ, Հայոց ցեղասպանության ճանաչման վրա: Իսկ հիմա ես իմ համար բացահայտեցի, որ կարևորություն էր տրվում Հայաստանի ներքին խնդիրներին»:
«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն էլ փաստեց, որ ԱՄՆ հայերը շատը էին հետաքրքրվում տնտեսական հարաբերությունների, «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շարունակականության մասին:
«Հայաստանի այսօրվա բարեփոխումների անցումային փուլը, կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացը ներկայացվեց: Այս փուլում, երբ մենք գնում ենք արմատական բարեփոխումների, կարևոր է, որ ԱՄՆ-ն սա տեսնի ու աջակցի»,- նկատեց Վարդանյանը:
Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ իրենք ներկայացրել են ամբողջ բարեփոխումների ընթացքը:
«Մենք վստահություն ունենք, որ ընկալում կար, որ Հայաստանը չի գտնվում այնտեղ, որտեղ կանգ էր առել, Հայաստանը շարժվում է առաջ, և այն բարեփոխումները, որոնք մենք իրականացրել ենք տեսանելի լինել չեն կարող: Այս հանդիպումներին պետք է հետևի ծանր ու հետևողական աշխատանք, որպեսզի հասնենք ինչ-որ արդյունքի»,- նշեց ԱԺ փոխնախագահը:
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55