Երեւանի ավագանին մարտի 19-ին հրավիրված նիստում 47 կողմ, 16 դեմ ձայների համամասնությամբ կողմ քվեարկեց Երևան քաղաքի 2017 թվականի բյուջեի կատարման հաշվետվությանը:
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանն ասաց, որ ֆինանսական միջոցների հնարավորությունների առումով Երևանում առկա հրատապ խնդիրները լուծում են ստացել:
«Որևէ մեկն այնքան միամիտ չլինի, հավատալու համար այն համոզմանը, որ ցանկացած երկրում բյուջեն ամբողջությամբ բավարար է ծախսերն իրականացնելու համար»,-ասաց նա՝ հավելելով, որ Երևանի բյուջեն եւս բավարար չէ բոլոր խնդիրները լուծելու համար:
Արեյանի խոսքով` Երևանի քաղաքապետարանի իրականացրած բոլոր ծրագրերն ունեն բնապահպանական նշանակություն: «Բյուջեի կատարողականի հետ կապված ես առաջարկում եմ գնահատականների մեջ լինել չափավոր»,-հավելեց նա:
«Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը, բյուջեի կատարողականին անդրադառնալով, նշեց, որ բյուջեով լուսավորոթյան, աղբահանության, ջեռուցման, սոցիալական հարցերին ուղղված մի շարք խնդիրներ լուծում չեն ստացել:
«Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն էլ հավելեց, որ մայրաքաղաքում շարունակաբար շահագործման են հանձնվում բարձրահարկ շենքեր, որոնք կառուցվել են ի հաշիվ հին Երևանի շենքերի: «Ավելի լավ Երևան» ծրագրով չի իրականացվել «Հին Երևան» նախագիծը: 2017 թվականին մի շարք ծրագրեր չեն կատարվել, եւ Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունը դեմ է քվեարկելու և՛ բյուջեի հաշվետվությանը, և՛ զարգացման ծրագրին»,-ասաց Խաժակյանը:
Երևան քաղաքի 2017 թվականի բյուջեի փաստացի եկամուտները կազմել են 72 միլիարդ 479 միլիոն 69.9 հազար դրամ, իսկ ծախսերը 70 միլիարդ 990 միլիոն 187.0 հազար դրամ, որոնք, համապատասխանաբար, 100.3% եւ 97.0% ապահովել են Երևան քաղաքի 2017 թվականի բյուջեի կատարողականը: Երևան քաղաքի 2017 թվականի բյուջեով փաստացի կատարողականը կազմել է 20 միլիարդ 341 միլիոն 410.6 հազար դրամ կամ 101.0%։ Սեփական եկամուտների փաստացի հավաքագրման ցուցանիշը ավելի է 2016 թվականի համապատասխան ցուցանիշից 595 միլիոն 347.6 հազար դրամով։
2017 թվականի բյուջեի ծրագրված 910 միլիոն 210.3 հազար դրամ պակասուրդի դիմաց բյուջեն փաստացի կատարվել է 1 միլիարդ 488 միլիոն 882.8 հազար դրամ հավելուրդով։ Միաժամանակ բյուջետային տարվա ավարտին պարտքեր չեն թողնվել, փաստացի կատարողականի սահմաններում բոլոր ստանձնած պարտավորությունները ամբողջությամբ ֆինանսավորվել են։
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33