ԱԺ-ում մեկնարկել է Սահմանադրական դատարանի նախագահի նշանակման հարցի քննարկումը: Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում առաջադրել է Հրայր Թովմասյանի թեկնածությունը:
Հիշեցնենք, որ ԱԺ նախագահի ստորագրած արձանագրության համաձայն՝ մարտի 8-ից դադարեցվել են Գագիկ Հարությունյանի լիազորությունները Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում։
ՍԴ նախագահի ընտրությունը ԱԺ-ում կատարվում է Սահմանադրության գործող կարգով:
Ելույթի խոսքում ՍԴ նախագահի թեկնածու Հրայր Թովմասյանը հիշեցրեց, թե ՍԴ անդամ ընտրվելու ժամանակ առիթ է ունեցել նշելու, որ այն իր համար պատիվ է և պատասխանատվություն, իսկ ՍԴ դատարանի նախագահի դեպքում որքան պատիվն է բարձր, նույնքան պատասխանատվությունը՝ կապված պաշտոնի հետ:
«Վստահ եմ, որ ՍԴ 7 անդամները ևս արժանի էին այստեղ կանգնած լինելու, բայց պատիվն ինձ է տված»,-ասաց նա և ընդգծեց, որ իրենց աշխատանքը չի ենթադրում քաղաքական անելիքներ, ծրագրեր:
Ըստ նրա՝ ՍԴ նախագահի լիազորությունները նույնն են, ինչպես ՍԴ մյուս անդամներինն է՝ արդարադատություն իրականացնելուց զատ ապահովել ՍԴ բնականոն գործունեությունը, իսկ մնացածն այս կարգավորմանն ածանցյալ են:
«Դրա համար կարևոր է աշխատանքային մթնոլորտի ձևավորումը, որ յուրաքանչյուր աշխատակից հպարտ զգա, որ մասնիկն է այս համակարգի, երկրի համար ամենաբարդ խնդիրներից մեկի՝ Սահմանադրության գերակայության ապահովմանը: Ձեր կողմից նշանակվելու պարագայում կձգտեմ ապահովել Սահմանադրության գերակայությունը»,-ասաց նա:
Հրայր Թովմասյանը նշեց, թե մի քանի գաղափարներ ունի, որոնք կփորձի կյանքի կոչել նշանակվելու դեպքում: «Շատ եմ կարևորում նոր փոփոխված Սահմանադրության մեկնաբանության համապարփակ ներկայացնելը: Միգուցե պետք է մտածել դատաքննությունների ուղիղ հեռարձակման մասին»,-ասաց նա և նշեց, թե կարելի է մտածել այն ուղղությամբ, որ դատարանի որոշումները հրապարակվելուց հետո դատավորը պատասխանի լրագրողների հարցերին:
«Ժողովրդավարական իրավական պետության ձևավորումը հնարավոր չէ պատկերացնել առանց արդյունավետ արդարադատության համակարգի կայացման պատկերացնել: Չի կարելի թուլանալ՝ երկրում սահմանադրական արդարադատության մակարդակ ապահովելով, պետք է շարունակել անվերջ բարելավել»,-ասաց նա և հավելեց, թե անվիճելի դրույթ է ՍԴ պատասխանատվությունը սահմանադրական արդարության համար, բայց Սահմանադրության դրույթներին հետևելը յուրաքանչյուր քաղաքացու և պաշտոնայի պարտականությունն է:
tert,am
18:25
18:05
17:36
17:13
16:54
16:27
15:23
15:02
14:48
14:35
14:16
13:55
13:49
13:35
13:03
12:35
12:08
11:48
11:18
10:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44