Սերժ Սարգսյանն այսօր էլ հավակնություն չունի ՀՀ վարչապետ դառնալու, բայց իրողությունները փոխվել են: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Tert.am-ին տված ՀՀ նախագահի երեկվա հարցազրույցին, որտեղ նա չէր բացառել, որ կարող է ընդունել վարչապետի թեկնածու դառնալու առաջարկը։
«Սերժ Սարգսյանն, ըստ մեզ, այն պետական գործիչն է, որը իր անձնական հավակնությունները միշտ ավելի ցածր է դասել, քան պետության շահը: Մենք պետք է առաջնորդվենք բացառապես պետական շահի գերակայությամբ: Մեր որոշումը կբխի այն գործչի առաջադրմամբ, որը լավագույնս կարող է Սահմանադրությամբ վարչապետին տրված լիազորություններն իրականացնել», - ընդգծեց Շարմազանովը։
ԱԺ փոխնախագահն ասաց, որ մարտահրավերները չեն պակասել, եղել են ներքին ցնցումներ, ապրիլյան պատերազմ և այս ամենը հաշվի առնելով կուսակցությունը կկայացնի որոշում:
Էդուարդ Շարմազանովն ասաց, որ այս հարցով քննարկումներ առանձին են եղել, բայց ոչ դասական՝ ինստիտուցիոնալ առումով:
«ՀՀԿ ո՛չ գործադիր մարմնում, ո՛չ խորհրդում հարցը չենք քննարկել: Մեր որոշումը հնարավորինս թափանցիկ ներկայացնելու ենք և կրկնում եմ՝ որոշումը կայացնելու ենք բացառապես ազգային շահով: Պարոն նախագահն ասաց, որ ես այսօր էլ նման հավակնություն չունեմ, բայց պետական գործիչները սովորական գործիչներից տարբերվում են նրանով, որ առաջնորդվում են ոչ թե անձնական հավակնություններով, այլ պետական շահով»,- նշեց նա:
Շարմազանովի խոսքով՝ ՀՀԿ-ում գործող քաղաքական գործիչների թվում ավելի պատրաստված, ավելի իմաստուն, ավելի փորձառու, ներքին ու արտաքին մարտահրավերներին ճկուն դիմակայելու ավելի պրոֆեսիոնալ գործիչ, քան Սերժ Սարգսյանն է, չկա:
Դիտարկմանը, թե «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը պնդում է` եթե Սերժ Սարգսյանը չլինի, ապա ՀՀԿ-ն մեկ շաբաթում կփլուզվի, Շարմազանովն ընդգծեց, որ այդ տեսանկյունից Սերժ Սարգսյանը ճիշտ բնորոշում է տվել ասելով՝ «ՀՀԿ-ն ոչ թե Սերժ Սարգսյանինն է, այլ Սերժ Սարգսյանն է ՀՀԿ-ինը»։
«Երբ մենք ասում ենք անփոխարինելի, մենք նկատի չունենք, թե այս կամ այն գործիչը չլինի, աշխարհը շուխ կգա, նկատի ունենք, որ այս պահին նրանից լավ ղեկավարող չկա»,- հավելեց նա:
Խորհրդարանի փոխխոսնակն ասաց, որ Հայաստանի քաղաքացիները մանդատ են տվել ՀՀԿ-ին մինչև 2022 թթ.-ը ներառյալ ընտրել կառավարություն։ Նրա դիտարկմամբ՝ ընդդիմության բոլոր փորձերը, ապրիլյան ընտրությունները, որպես կեղծիք ներկայացնելու, կեղծ քաղաքական օրակարգ է։
Անդրադառնալով «Ելք»-ում եղած տարաձայնություններին՝ Շարմազանովը նշեց. «Չեմ ուզում մեկնաբանել, որովհետև, որ մեկնաբանեմ՝ կասեք Շարմազանովը չարախնդում է, ավելի կարևոր գործեր կան մեր երկրում, քան «Ելք»-ի օրակարգի մասին խոսելը»։
tert.am
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33