ՀՀ ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում գործում է ուսումնական կենտրոն, որտեղ պարբերաբար վերապատրաստման և որակավորման բարձրացման դասընթացներ են կազմակերպվում արտադրական վտանգավոր օբյեկտներ շահագործող մասնագետների համար:
Մարտի 20-ին ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանին ներկայացվեցին ուսումնական կենտրոնում իրականացված բարեփոխումները: Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնում կահավորվել է նոր լսարան՝ նախատեսված շուրջ 20 ունկնդրի համար: Լսարանը վերանորոգվել է ու հագեցվել ուսումնական գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ ժամանակակից սարքավորումներով:
Դասընթացներն անցկացվում են «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, որով կենտրոնը լիազորված է մշակել ուսումնամեթոդական ծրագրեր, ինչպես նաև կազմակերպել ոլորտի մասնագետների, փորձագետների, տնտեսության մեջ աշխատող ինժեներատեխնիկական և մասնագետ կադրերի ուսուցման և որակավորման աշխատանքները:
Վերապատրաստման դասընթացները կազմակերպվում են ունկնդիրներին հարմար ժամանակացույցով, որպեսզի գործող մասնագետները չկտրվեն արտադրական գործընթացից: Հիմնական թեմաներն են տարբեր արտադրական վտանգավոր օբյեկտների կառուցվածքը և անվտանգ շահագործման կանոնները: Առաջիկայում նախատեսվում է նաև կազմակերպել հեռավար (առցանց) ուսուցում:
Նույն օրը ՀՀ ԱԻ նախարար Դ.Տոնոյանը եղավ նաև ՃԿԱԿ հոգեբանական ծառայությունում, որը բոլորովին վերջերս վերազինվել է ժամանակակից բարձրակարգ մասնագիտացված գույքով և սարքավորումներով` աուդիովիզուալ համակարգ (անձի հոգեհուզական վիճակի վրա ազդեցության և վերականգնման համար), պոլիգրաֆ (հոգեֆիզիոլոգիական ցուցանիշների չափման և մշակման համար), մերսող բազկաթոռներ, արոմա-ֆիտոթերապիայի, բիոռիթմաստիմուլյացիայի սարքեր ու այլն:
Գույքը հոգեբանական ծառայությանն է տրամադրվել Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման տարածաշրջանային կենտրոնի հետ համագործակցության շրջանակում: Նախարարը հանձնարարեց նաև ՌԴ ԱԻՆ հոգեբանական ծառայությունից Հայաստան հրավիրել համապատասխան մասնագետների` փորձի փոխանակման ու որակավորման բարձրացման դասընթացներ անցկացնելու համար:
09:19
09:02
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01