Սեռական ոտնձգությունների դեմ պայքարող #metoo շարժումը հասել է նաև ՄԱԿ: Ինչպես տեղեկացնում է ՄԱԿ-ի պաշտոնական կայքը, գիտաժողովի մասնակիցները նյույորքյան շտաբ-բնակարանում քննարկում էին՝ ինչպես պիտի հետագայում գործեն կանայք, մասնավորապես՝ նրանք, ովքեր աշխատում են մեդիայում: Ելույթ ունեցողների թվում էին դերասանուհի Սիեննա Միլլերը, «ՄԱԿ-կանայք» կազմակերպության գործադիր տնօրեն Ֆումզիլե Մլամվո-Նգուկին և Նորվեգիայի ԱԳ նախարար Ինե Էրիքսեն Սերեիդը:
«Կանայք՝ մեդիայում» գիտաժողովի գլխավոր թեմաներից մեկը դարձել են սեռական բռնությունների ու ոտնձգությունների դեմ պայքարող #metoo շարժման հաջողությունները: Շարժման անվանումը թարգմանվում է իբրև «ես նույնպես»: Այս հեշթեգը 2017 թ. կայծակնային արագությամբ տարածվեց սոցկայքերում՝ Հոլիվուդում սեռական ոտնձգությունների մասին սկանդալից հետո:
«The Eastern African»-ի գլխավոր խմբագիր Պամելլա Սիթթոնին պատմել է՝ որքան կարևոր է եղել իր համար, որ այս շարժման կողքին կանգնեցին հայտնի դերասանուհիները: «Մեզ շոկի ենթարկեց այն, որ սեռական ոտնձգության խնդրին են բախվել նաև Հոլիվուդի աստղերը: Դա բացեց մեր աչքերը: Աֆրիկայում դրա մասին այսքան բացահայտ չեն խոսում: Այնտեղ կնոջը կդատապարտեն, եթե նա պատմի, որ բռնության է ենթարկվել»,- ասել է նա:
Գիտաժողովի մասնակիցները նաև քննարկել են ԶԼՄ-ներում կնոջ դերը: Աշխարհի առաջատար պարբերականների աշխատակիցները համամիտ էին՝ որոշումներ ընդունելիս կնոջ ձայնը հաճախ հաշվի չեն առնում: Եգիպտոսից եկած լրագրող Ֆաթիմա Ֆարագը պատմել է, որ իր տղամարդ-գործընկերները կարևոր հարցերը քննարկում են իրար մեջ՝ բարերում, այդ կերպ նրանք կանանց զրկում են այդ որոշումների վրա ներազդելու հնարավորությունից:
Աշխատանքի վայրում կանանց նկատմամբ խտրականության թեմային է անդրադարձել նաև Սիեննա Միլլերը: Դերասանուհին պատմել է, որ մի քանի տարի առաջ Բրոդվեյում դերի համար իրեն առաջարկած հոնորարը երկու անգամ պակաս էր այն հոնորարից, որ առաջարկում էին տղամարդ-դերասանին: Դերասանուհու համար շատ դժվար է եղել ժխտական պատասխան տալը: «Այսօր ես ինձ հարցնում եմ՝ ինչու էի ամաչում, երբ իրենց վատ պահողը ֆիլմարտադրության ներկայացուցիչներն էին, ոչ թե ես»,- ասել է նա:
Նորվեգիայի ԱԳ նախարար Ինե Իրեէսեն Սերեիդը ընդգծել է՝ կանանց իրավունքներն ամենից առաջ մարդու իրավունքներ են: Նախարարի խոսքով՝ կարևորագույն խնդիր է իրենց շարժմանը ներգրավել նաև տղամարդկանց: Խոսելով գենդերային հավասարության համար մղվող պայքարում առաջընթացից՝ Սերեիդը սեփական երկրի օրինակն է նշել, որտեղ պաշտպանության նախարարի պոշտոնում հաճախ կանայք են նշանակվում:
«Երբեմն փոքր աղջնակները հարցնում են՝ կարո՞ղ է պաշտպանության նախարար դառնալ տղամարդը: Ես կարծում եմ՝ սա փայլուն օրինակ է այն բանի, որ փոփոխությունները հնարավոր են»,- ասել է նա:
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
10:09
09:44
09:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55