Հոկտեմբերի 8-11-ը Սերբիայի Մլադենովակ քաղաքում կանցկացվի Հյուսիսատլանտյան դաշինքի՝ ՆԱՏՕ-ի «Աղետների արձագանքման եվրոատլանտյան կենտրոնի» (Euro-Atlantic Disaster Response Coordination Centre՝ EADRCC) կազմակերպած «Սերբիա-2018» տարերային աղետների հետևանքների վերացման միջազգային դաշտային վարժանքը, որին կմասնակցեն նաև Հայաստանի փրկարարները: Նման վարժանք կազմակերպվում է արդեն 18-րդ անգամ, գրում է 911tert.am-ը։
2010 թվականին վարժանքն անցկացվել է Հայաստանում, մասնակցել է 20 երկիր:
Փետրվարի 26-մարտի 1 ժամանակահատվածում Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվել է վարժանքի պլանավորման հիմնական կոնֆերանսը, որին մասնակցել է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության աղետների հետևանքների վերացման պլանավորման, կանխատեսման և ծրագրավորման բաժնի ավագ հրահանգիչ Կարեն Բաբասյանը: Հայաստանը մտադիր է «Սերբիա-2018» վարժանքին մասնակցել 24 փրկարարով՝ քաղաքային որոնողափրկարարական թիմ՝ 10 հոգի, ճառագայթային, քիմիական, կենսաբանական մոնիթորինգի իրականացման թիմ՝ 5 հոգի, ջրասուզական թիմ՝ 3 հոգի, ղեկավարման կազմ՝ 2 հոգի, գնահատողներ՝ 2 հոգի, միջազգային ուժերի համակարգման կենտրոն՝ 2 հոգի: Հայտն արդեն ներկայացված է:
Վարժանքի պլանավորման վերջնական կոնֆերանսը տեղի կունենա մայիսի 14-17-ը՝ Բելգրադում: Մինչև հունիսի վերջ, Հայաստանը ՆԱՏՕ «Աղետների արձագանքման եվրոատլանտյան կենտրոնին» կներկայացնի Սերբիա ուղարկվող անձնակազմի ցուցակը, գույքի ցանկը: Դաշտային վարժանքը՝ հոտկեմբերի 8-11-ը՝ Սերբիայի Մլադենովակ քաղաքում: Վարժանքի արդյունքները կամփոփվեն 2019 թվականի հունվարին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում: Ամփոփ զեկույցը կկոչվի «Քաղված դասեր»:
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33