ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի գլխավորությամբ Երևանում մարտի 21-ին տեղի է ունեցել «Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը» ԵՄ Բյուջետային աջակցության ծրագրի Ղեկավար կոմիտեի հերթական նիստը:
Այս մասին տեղեկացնում է Արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Նիստին մասնակցել են նաև Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ինչպես նաև պետական մարմինների, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, միջազգային և հասարակական կառույցների այլ ներկայացուցիչներ:
Արդարադատության նախարարը ողջունել է հանդիպման մասնակիցներին, այնուհետև անդրադարձել 2015 թվականին Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական Միության միջև կնքված «Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը» ֆինանսական համաձայնագրի շրջանակում իրականացված բարեփոխումներին: Այդ համատեքստում նախարար Հարությունյանն առանձնացրել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագիրը, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկությունների հիման վրա ընդունված Ընտրական նոր օրենսգիրքը, նախընտրական քարոզչության ժամանակ վարչական ռեսուրսի չարաշահման դեպքերի բացառման ուղղությամբ տարվող օրենսդրական աշխատանքները և այլն:
Նիստին ողջույնի խոսքով հանդես են եկել նաև Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ինչպես նաև Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Վասիլիս Մարագոսը և դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Հանդիպման ընթացքում ներկայացվել են ԵՄ Բյուջետային աջակցության ծրագրի ընդհանուր և հատուկ նախապայմանների ապահովման ուղղությամբ կատարված աշխատանքների ընթացքը, ԵՄ պատվիրակության արձագանքը կատարված աշխատանքների վերաբերյալ, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի անկախ գնահատումը՝ ՄԻՊ 2017-2019թթ. գործողությունների ծրագրի և Համաձայնագրով նախատեսված 2017թ. հատուկ նախապայմանների իրականացման վերաբերյալ:
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
14:06
13:55
13:44
13:26
13:05
10:22
10:03
09:27
09:04
17:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44