Այսօր կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության՝ մի կողմից, և Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:
ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը ներկայացրեց, որ համաձայնագիրն ուժի մեջ կմտնի այն ժամանակ, երբ վերջին պետությունը կավարտի վավերացման ներպետական գործընթացները:
«Ներկա փուլում ներպետական գործընթացներն ավարտել և ծանուցել է դեռևս միայն Էստոնիան»,- ասաց Շ.Քոչարյանը` հավելելով, որ ծանուցում է ստացվել ԵՄ կողմից, որ համաձայնագրի ժամանակվոր դրույթների կիրառման համար իրենք ավարտել են ներքին գործընթացները, սակայն այդ առանձին դրույթները կարելի կլինի կիրառել, երբ Հայաստանն ավարտի գործընթացներն ու ծանուցի:
Վարչապետ Կարեն Կարապետյանը հիշեցրեց, որ խոսել էին վիզաների խնդրի մասին, թե որ երկրների հետ ունենք առանց վիզայի մուտքուլեք, կամ պարզեցված կարգ:
«Դուք նախապատրաստե՞լ եք այն երկրների ցանկը, որ նախատեսվում են այս տարի»,- հետաքրքրվեց վարչապետը Շ.Քոչարյանից և անմիջապես դիմեց նաև Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանին` հարցնելով, թե դիմե՞լ է արդյոք ԱԳՆ-ին` ո՞ր երկրների հետ են ուզում առանց վիզայի աշխատել:
«Ամենօրյա ռեժիմով աշխատում ենք ԱԳՆ-ի հետ և ամեն տարի, նույնիսկ ամեն ամիս տալիս ենք այն երկրների ցանկը, որոնց հետ ուզում ենք հեշտացնել վիզային ռեժիմը»,- պատասխանեց Զեյթունցյանը, իսկ Շավարշ Քոչարյանը հաստատեց գործընկերուհու խոսքը:
«Ես Ձեզ հետո կասեմ մի քանի երկրներ, որոնց հետ ռեժիմը փոխելը որևէ վտանգ չի պարունակում, բայց ուշացնում ենք»,- փոխնախարարին ասաց Կ.Կարապետյանը:
18:25
18:05
17:36
17:13
16:54
16:27
15:23
15:02
14:48
14:35
14:16
13:55
13:49
13:35
13:03
12:35
12:08
11:48
11:18
10:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44