Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը ելույթ է ունեցել Անթիլիասում Հայաստանի Հանրապետության անկախության 100-ամյակին նվիրված համաժողովի շրջանակում Անկախության հուշակոթողի բացման հանդիսավոր արարողությանը: Ողջունելով ներկաներին՝ նա ասել է, որ տևական ժամանակ ստրկության ու հալածանքի, ցեղասպանության և աքսորի ճիրաններում տառապած հայ ժողովուրդը 1918 թվականի մայիսի 28-ին կերտել է իր նոր արշալույսը՝ ազատ ու անկախ Հայաստանը:
«Ճիշտ է, Առաջին հանրապետությունը երկար չմնաց, պայմանների բերումով Հայաստանը կորցրեց իր անկախությունը, սակայն հողի վրա ծածանեց եռագույնը, դրոշը անկախության: Ճիշտ է, անկախությանը հաջորդող տասնամյակները տառապալից եղան հայրենի մեր ժողովրդի համար, սակայն հակառակ այս դառը իրողության՝ մեր հայրենի ժողովուրդը կապված մնաց իր պապենական հողին, իր դարավոր հայրենիքին եւ մշակույթին: Երկար տասնամյակների տառապանքից հետո սկսվեց սեպտեմբերը 1991-ի, մեր ժողովուրդը դարձյալ կերտեց իր անկախությունը, եւ այսօր ունեցանք ազատ, անկախ Հայաստան, ազատ, անկախ Արցախ: Եթե Աստված մեզ հետ է, ո՞վ կարող է մեզ հակառակ գնալ, եւ Աստված մեզ հետ եղավ: Հազար փառք մեր ժողովրդին, որ անկախություն կերտեց»,-ասել է նա:
Նրա խոսքով՝ Հայաստանի Հանրապետության 100-ամյակի առթիվ բարձրացված հուշակոթողը անլռելի զանգակատուն է, որը վկայում է հայ ժողովրդի եւ համայն մարդկության, հայրենիքի եւ Արցախի անկախության, մեր ժողովրդի ազատության մասին:
«Այն սիրո եւ երախտագիտության շոշափելի արտահայտություն է այն բոլոր հայորդիների նկատմամբ, որոնք իրենց մտքով, գրչով, ծառայությամբ, արյունով անկախություն կերտեցին՝ Արցախից սկսած մինչեւ Արարատյան դաշտ: Այս հուշակոթողը, որ Անթիլիասի մայրավանքից ներս բարձրացած գնահատանքի, սիրո եւ հարգանքի արտահայտությունն է այն բոլոր հերոսների նկատմամբ, որոնք իրենց արյունը թափեցին Հայաստանի եւ Արցախի անկախության ճանապարհի: Ձեր առջեւ շատ խորհրդավոր տեսարան է բացվում. Անթիլիասի Մայրավանքի ներսում՝ Մայր տաճարի աջ կողմում, գտնվում է Նահատակաց հուշարձանը, որը մեզ հուշում է մեր պահանջատիրությունը շարունակել՝ հավատարիմ մնալով մեր սրբազան նահատակների նվիրական կտակին: Ձախ կողմի այս հուշակոթողը կոչ է մեր ժողովրդի զավակներին, կոչ է կառչած մնալու Հայաստանին, չհեռանալու, կառչած մնալու մեր սրբերի աղոթքով, մեր նահատակների արյունով շաղախված հայրենի հողին: Այն կոչ է՝ ուղղված Արցախի մեր սիրելի ժողովրդին՝ շարունակելու վերանորոգ կամքով եւ հավատքով պաշտպանելու մեր հողերը, մեր ինքնորոշման իրավունքը եւ մեր ժողովրդի անկախությունը: Այն հիշեցում է Սփյուռքի հայությանը՝ շարունակելու վերանորոգ նվիրումով իր մասնակցությունը բերելու Հայաստանի եւ Արցախի հզորացմանն ուղղված բոլոր աշխատանքներին: Հայաստան, Արցախ եւ Սփյուռք անբաժան երրորդություն. այս է հայությունը, այսպես պետք է լինի հայությունը՝ մեկ ամբողջություն»,-ասել է Արամ Ա կաթողիկոսը եւ հավելել, որ հուշակոթողը պետք է դառնա ազգային ուխտատեղի:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34