ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հատկապես կարեւոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում մեղադրանք է առաջադրվել շուրջ 20 տարի հետախուզման մեջ գտնվող լեյտենանտին՝ Վանաձորում տեղի ունեցած սպանության համար:
1997թ. փետրվարի 14-ին Վանաձոր քաղաքի Երեւանյան խճուղում արձակված կրակոցների հետեւանքով ստացած կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներից մահացել է նույն քաղաքի բնակիչ Վ.Զուլալյանը:
Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված մեծածավալ միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, դրդապատճառը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Վանաձոր քաղաքի բնակիչ է՝ ծնված 1971թ., նախկինում աշխատել է N զորամասում, կոչումով՝ լեյտենանտ։
Մասնավորապես՝ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ լեյտենանտը լարված, վատ հարաբերություններ է ունեցել համաքաղաքացի Վ.Զուլալյանի հետ՝ իրեն ու ընտանիքի անդամներին անհանգստացնելու կապակցությամբ: Պարզվել է, որ դեպքի օրը՝ 1997թ. փետրվարի 14-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, ծառայությունը շարունակելու համար զորամաս վերադառնալու ճանապարհին 1971թ. ծնված տղամարդը պատահաբար հանդիպել է Վ.Զուլալյանին եւ վիճաբանություն է սկսվել, որի ժամանակ իր կողմից շահագործվող «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայից վերցրել է ապօրինի պահվող հրազեն հանդիսացող ինքնաձիգը եւ կրակահերթով կրակոցներ արձակել Վ.Զուլալյանի ուղղությամբ, ով ստացած հրազենային վնասվածքներից մահացել է, իսկ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը դեպքի վայրից դիմել է փախուստի։ Սպանության մեղադրանքով վերջինիս նկատմամբ 1997թ. հայտարարվել էր հետախուզում։
Իրականացված օբյեկտիվ քննության արդյունքում պարզվել է, որ հետախուզվողը, ՀՀ քաղաքացու կեղծ անձնագրային տվյալներն օգտագործելով, ստացել է Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացու անձնագիր եւ 2014թ. հունիսի 19-ին եկել է Հայաստան, ապա՝ կրկին դուրս եկել ՀՀ-ից:
Հետախուզվողը հայտնաբերվել է 2017 թվականի ապրիլին՝ Բագրատաշենի սահմանային անցակետում։ Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 325-րդ հոդվածի 1-ին մասով եւ 329-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
18:25
18:05
17:36
17:13
16:54
16:27
15:23
15:02
14:48
14:35
14:16
13:55
13:49
13:35
13:03
12:35
12:08
11:48
11:18
10:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44