Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ գումարված ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստը ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավորներն առաջարկեցին անցկացնել առանց ընդմիջման:
Նշենք, որ նիստի օրակարգում բացառապես երկրորդ ընթերցման ներկայացված թվով 10 նախագծեր են՝ կից նախագծերի փաթեթով:
Վարման կարգով առաջարկություն ներկայացրեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Մինչ առաջարկը քվեարկության կդրվեր, վարման կարգով խոսեց նաև «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
«Քանի որ կարևոր նախագծեր կան, մանրամասն պետք է քննարկենք, լավ կլինի՝ ընդմիջում լինի, նորմալ աշխատանքային պրոցես լինի, եկել ենք աշխատենք՝ աշխատենք, շտապողականության իմաստը ո՞րն է»,-ասաց նա:
Նախագահ Արա Բաբլոյանը նշեց, թե մանրամասն քննարկելու համար ընդմիջում անել-չանելը նշանակություն չունի և հայտարարեց, թե երկու առաջարկն էլ կդնեն քվեարկության:
Վարման կարգով խոսեց նաև «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը և բացատրեց, թե մանրամասն քննարկել ասելով՝ ինչ նկատի ունեն:
«35 օրենքանոց փաթեթը քննարկում ենք մեկժամանոց ընթացակարգով , հետո էլ՝ առանց ընդմիջումների, իսկ ընդմիջումներն օգտագործվում են նրա համար՝ տեսնելու, թե առաջարկներից որն է ընդունվել, որը՝ չէ, որովհետև լինում է, որ հանձնաժողովն ընդունում է, բայց կառավարությունը մերժում է: Չենք հասցնում գլխի ընկնել՝ ինչ է տեղի ունեցել նախագծերում»,-ասաց նա և նշեց, որ իրենք դեմ են առանց ընդմիջման նիստն անցկացնելուն:
Վարման կարգով խոսեց նաև «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Բոլորս պետք է հասկանանք՝ մեր աշխատատեղը այստեղ է, եթե ինչ-որ մեկը շտապում է, կարող է գնալ, ընդմիջման ռեժիմները պետք է պաշտպանել, որևէ հապճեպության խնդիր չենք տեսնում, մենք ևս դեմ ենք առանց ընդմիջման աշխատելու առաջարկին»,-ասաց նա:
Վահրամ Բաղդասարյանը պնդեց, թե պետք է առանց ընդմիջման անցկացնել: «Քանի որ նիստն արտահերթ է, և մենք շատ հաճախ ունեցել ենք նմանատիպ դեպքեր, երբ ավելի օպերատիվ կազմակերպելու համար ոչ միայն առանց ընդմիջման ենք աշխատել, այլ ավելացրել ենք ևս մեկ նիստ: Առաջարկում եմ առանց ընդմիջման անցկացնել, անհարժեշտության դեպքում մենք նաև կքվեարկենք մի նիստ ավելացնելու հարցը, որ մինչև ուշ ժամ աշխատենք, շտապող չկա»,-ասաց նա:
Նիստն առանց ընդմիջման անցկացնելու առաջարկը դրվեց քվեարկության և ընդունվեց 58 կողմ, 29 դեմ և 1 ձեռնպահ քվեարկությամբ:
Երբ ԱԺ-ն անցավ արդեն բուն նախագծերի քննարկմանը, դահլիճում պատգամավորները աղմուկով դուրս եկան նիստերի դահլիճից՝ խանգարելով հիմնական զեկուցողին: Պատգամավորների թվում կային նաև նիստն առանց ընդմիջման անցկացնելու առաջարկի կողմնակից պատգամավորներ:
Արա Բաբլոյանը նշեց. «Հարգելի գործընկերներ, առավել ևս նրանք, ովքեր ցանկություն ունեն նիստը ուշադիր հետևելու, խնդրում եմ չխանգարել աշխատանքը»:
18:25
18:05
17:36
17:13
16:54
16:27
15:23
15:02
14:48
14:35
14:16
13:55
13:49
13:35
13:03
12:35
12:08
11:48
11:18
10:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44