Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև ազատ առևտրի մասին ժամանակավոր համաձայնագիրը (գործելու է 3 տարի) նախատեսվում է կնքել մինչև մայիսի վերջ: «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը: «Ներկայում այն ներպետական գործընթացներում է գտնվում, բավականին արագ ընթանում ենք առաջ: Հույս ունենք, որ մինչև մայիսի վերջ կստորագրվի համաձայնագիրը, և արդեն դրանից հետո մի քանի ամսվա ընթացքում արդեն ուժի մեջ կմտնի: Համոզմունք ունեմ, որ մինչև տարեվերջ կունենանք ուժի մեջ մտած փաստաթուղթ»,-ասաց փոխնախարարը:
Համաձայնագրով նախատեսվում են ինչպես ոչ սակագնային կարգավորման պարզեցումներ, այնպես էլ սակագնային իջեցումներ մի խումբ ապրանքնատեսակների մասով, որոնց արտահանմամբ Հայաստանը մեծապես հետաքրքրված է: Ըստ փոխնախարարի` որոշ դեպքերում մոտ 3 անգամ իջնելու են մաքսատուրքերը:
«Համաձայնագրով խոսք է գնում երկու կողմում 400-500 ապրանքներին տրվող արտոնությունների մասին:
Հայկական ապրանքների համար, եթե ապրանքային խմբերով դիտարկենք, 13-14 ապրանքախմբի մասին է խոսք գնում, որոնց արտահանմամբ մենք բավականին հետաքրքրված ենք»,-նշեց Հովհաննես Ազիզյանը:
Մասնավորապես, համաձայնագրում ներառված են այնպիսի ապրանքատեսակներ, ինչպիսին են հանքային ջրերը, ոչ ալկոհոլային խմիչքները, շոկոլադը, քաղցրավենիքը, տեսքտիլ արտադրանքը, ոսկերչական իրերը, մսամթերքը և այլն:
Ինչ վերաբերում է ոչ սակագնային կարգավորումներին, ապա դրանով դուրս կգան լրացուցիչ սահմանափակումները նշյալ ապրանքատեսակների նկատմամբ իրանական շուկայում, որը բավականին պաշտպանված է` ուղղված ներքին արտադրության խթանմանը:
Հարցին ի պատասխան`կա՞ն արդյոք հաշվարկներ, թե համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո որքանով կաճի Հայաստանից Իրան արտահանումը` փոխնախարար Ազիզյանն ասաց.
«Հաշվարկներ, իհարկե, իրականացվել են, առանց դրանց հնարավոր չէ գնալ ազատ առևտրի համաձայնագրի: Մեր գնահատումներով` այն զգալի ազդեցություն կունենա Հայաստանի արտահանման վրա դեպի Իրան, այս փուլում կարող եմ ասել ընդամենը «զգալի» բառը: Մեր կողմից ներկայացված ապրանքների արտահանման գծով ունենք բավականին մեծ ներուժ: Այն, ինչ ունենք հիմա, բավականին փոքր մասն է նրա, որ նախատեսում ենք արտահանել հետագայում»:
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
14:06
13:55
13:44
13:26
13:05
10:22
10:03
09:27
09:04
17:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44