Մարտի 22-ին Միավորված ազգերի կազմակերպության ժնևյան գրասենյակի կողմից հրատարակվող «UN Special» ամսագրի մարտյան համարում լույս է տեսել Շվեյցարիայում ՀՀ դեսպան, մշտական ներկայացուցիչ Շառլ Ազնավուրի ընդարձակ հարցազրույցը, որը կրում է «Առանձնահատուկ երեկո Վիկտորիա հոլ սրահում» (An extraordinary evening at Victoria hall) խորագիրը` նվիրված ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության, ինչպես նաև Հայաստանի և Շվեյցարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ 2017թ․ նոյեմբերի 24-ին Շվեյցարիայում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպված մեծ համերգին:
Հարցազրույցում դեսպան Ազնավուրն անդրադարձել է ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության կարևորությանը և կազմակերպության շրջանակներում Հայաստանի հանձնառությանը` իր մասնակցությունը բերելու համընդհանուր արժեքների վրա հիմնված համերաշխ և խաղաղ ապագա կերտելու միջազգային հանրության ջանքերին։ Շվեյցարիայում ՀՀ մշտական ներկայացուցիչը խոսել է նաև Հայաստանի ակտիվ ներգրավվածության մասին ՄԱԿ-ում և նրա գործակալությունների շրջանակներում ամենատարբեր ուղղություններով իրականացվող աշխատանքներին։
Անդրադարձ է կատարվել Հայաստանի մասնակցությանը ՄԱԿ կանխարգելման օրակարգին, մասնավորապես՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում 2015թ․ Հայաստանի նախաձեռնած Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևին, որը ցեղասպանությունը դատապարտում է որպես մարդկության դեմ ամենասարսափելի հանցագործություն։
Դեսպան Ազնավուրը ներկայացրել է նաև Հայաստանի և Շվեյցարիայի միջև հաստատված դիվանագիտական հարաբերությունները, հայ-շվեյցարական դարավոր բարեկամության և միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների միջև իրականացվող ակտիվ համագործակցությունը:
Հարցազրույցում զգալի տեղ է հատկացված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափի կողմից հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրված ջանքերին, Հայաստանի և Ադրբեջանի Նախագահների վերջին գագաթնաժողովը Շվեյցարիայում հյուրընկալելուն, ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացիկ հրամայականներին՝ կարևորելով զինադադարի հաստատման և ամրապնդման վերաբերյալ 1994թ․ և 1995թ․ ստորագրված եռակողմ անժամկետ համաձայնագրերի պահպանումը։ Այս կապակցությամբ, Ազնավուրն ընդգծել է Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի շփման գծում հետաքննության մեխանիզմների ձևավորման կարևորությունը՝ հույս հայտնելով, որ Ադրբեջանը չի խոչընդոտի համանախագահների կողմից առաջարկված այս մեխանիզմների հաստատմանը։
ՀՀ մշտական ներկայացուցիչն անդրադարձել է նաև 2018թ․ հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին, որը «հավակնում է դառնալ նորանկախ Հայաստանի պատմության ամենամեծ միջոցառումը»։
Հարցազրույցի էլեկտրոնային տարբերակը հասանելի է հետևյալ հղումով՝
Տեղեկանք․ «UN Special» ամսագիրը ՄԱԿ ժնևյան գրասենյակի կողմից անգլերեն լեզվով տպագրվող ամսագիր է, որը հանդիսանում է ՄԱԿ-ի ժնևյան գրասենյակին կից հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և Ժնևում գտնվող ՄԱԿ գործակալությունների աշխատակիցների շրջանակներում ամենաընթերցվող և մեծ հեղինակություն վայելող ամսագիրը:
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33