Հարավային Կորեայի կուսակցությունների մեծամասնությունը ուրբաթ կողմ է արտահայտվել երկրի նախկին նախագահ Լի Մյոն Բակին կալանավորելուն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Իշխող Դեմոկրատական կուսակցության՝ «Տոբուրոյի» ներկայացուցիչ Կիմ Հյոնը նրա կալանքը «ժողովրդի կամքն» է համարում: Նա նախկին նախագահին կոչ է արել «ընդունել մեղքը եւ քաղաքացիներից անկեղծորեն ներողություն խնդրել»:
Ընդդիմադիր Կորեական ազատության կուսակցության ներկայացուցիչ Չան Չժե Վոնը դատարանի որոշումը «սարսափելի եւ խիստ» է որակել: Նրա խոսքով՝ Լի Մյոն Բակի կալանավորումը «սպասելի էր նրա դեմ քաղաքական ուժերի քննության պահից, որին աջակցել է գործող նախագահ Մուն Չժե Ինը»: Ընդդիմադիր մյուս կուսակցությունները նախկին նախագահի կալանավորումն արդարացի են համարել:
Հինգշաբթի ուշ երեկոյան Սեուլի շրջանային դատարանը դատախազության միջնորդությամբ Լի Մյոն Բակին կալանավորելու օրդեր է տվել, որը երկրի նախագահի պաշտոնը զբաղեցրե լ է 2008-2013 թվականներին: Դատարանը որոշումն ընդունելիս հաշվի է առել կասկածյալի կողմից իր կատարած այլ հանցավոր գործողությունների հանցանշանները վերացնելու հնարավորությունը: Օրդերը տալուց հետո երկրի նախկին նախագահն անմիջապես կալանավորվել է եւ տեղափոխվել նախնական պահման կենտրոն:
Մինչեւ ապրիլի 11-ին մեղադրական եզրակացությունը դատարան փոխանցելը քննիչները ծրագրում են Լի Մյոն Բակին մի քանի անգամ էլ հարցաքննել: Դատախազությունը որպես ապացուցողական բազա դատարան է ուղարկել 80 հազար էջից կազմված քննության նյութերը եւ տարբեր փաստաթղթեր: Լի Մյոն Բակի փաստաբաններն իրենց դիրքորոշումը գրավոր են ներկայացրել:
Դատախազությունը պատրաստվում է նախկին նախագահին մեղադրանք առաջադրել 18 կետով, ներառյալ 11 մլրդ վոն (10 մլն դոլարից ավելի) կաշառք վերցնելու, ապօրինի ֆոնդեր ստեղծելու, հարկերի վճարումներից խուսափելու եւ իշխանության չարաշահման համար: Լի Մյոն Բակն իր մեղքը հերքում է՝ հայտարարելով, որ ներկայիս վարչակազմն իրեն հետապնդում է քաղաքական դրդապատճառներով:
21:53
21:38
20:33
16:26
16:09
14:35
14:15
13:55
13:39
13:22
13:04
12:59
12:44
12:18
11:55
11:22
10:56
10:42
10:28
09:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44