«Փաստ» օրաթերթը գրում է.
«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը թեև ՀՀ Սահմանադրության նոր փոփոխությունների մասին նոր դիտարկումներ չունի, սակայն ելնելով վերջին շրջանի Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական իրողություններից` իրավիճակային վերլուծություն է իրականացրել և հանգել բավականին ուշագրավ եզրակացության: Եվ ի տարբերություն շատ փորձագետների, ովքեր Ադրբեջանում տեղի ունեցող նախագահական ընտրությունների ժամկետի փոփոխությունը, զորավարժությունները, Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունները և այլն դիտարկում են սոսկ ալիևյան իշխանության պարզ վերարտադրության ձգտում և ներքին խնդիր, ապա նրա կարծիքով այդ ամենը զուտ ներքին սպառման «կերակուր» չէ: «Ես կարծում եմ, որ Հայաստանի ղեկավարությունը, կառավարման նոր համակարգի անցնելով, պետք է նաև վերանայի թե՛ երկրի ընդհանուր ռազմավարությունը և թե՛ առանձին–առանձին բոլոր ոլորտների ռազմավարական նպատակներն ու ծրագրերը: Հուսանք, որ դա կարվի ճիշտ ժամանակին և հարևան երկրի իշխանությունների հայտարարությունների հանդեպ ցուցաբերվող ներկայի արհամարհանքը չի լինի նոր ղեկավարության աշխատանքի ուղեցույցը»,– ասաց Լ. Ալավերդյանը: Մարդու իրավունքների նախկին պաշտպանի կարծիքով, հարկավոր է վերանայել ոչ միայն Հայաստանի արտաքին, այլև՝ ներքին քաղաքականությունը: Եվ այն բոլոր թերությունները, որոնց մասին խոսում ու բարձրաձայնում են փորձագետները և հասարակությունը, ներկա կառավարության կողմից միշտ չէ, որ լուրջ ուշադրության է արժանանում: Այնինչ, այն իրավիճակում, որում 100 տարի անց՝ 21–րդ դարում, հայտնվել ենք ընդամենը մոտ մեկ դար առաջ ձևավորված պետության պատճառով, ստիպում է ամբողջովին վերանայել ամեն ինչ: «Ես կարծում եմ, որ իշխանությունները պետք է այնպիսի ներքին քաղաքականություն վարեն, որպեսզի ժողովուրդը մեծ վստահություն ունենա իր իշխանությունների հանդեպ: Եվ այն որոշումները, որոնք ընդունվում են իշխանությունների կողմից, արժանանան ոչ թե միայն կառավարական վերնախավի, այլ, միանշանակ, ողջ ժողովրդի վստահությանը»,– ասաց Լ.Ալավերդյանը: Հարցին, թե ինչպես կարող է իշխանությունների հանդեպ վստահությունն աճել, եթե փաստացի ոչինչը ոչինչի նման չէ, միայն ֆասադային քաղաքականություն է վարվում, իսկ ներսում ամեն ինչ դատարկ է, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահը նշեց, որ հասարակությունը պետք է նախ ինքն իրեն զգա որպես կառավարման սուբյեկտ, ոչ թե վերևների ծառա: «Երբ բոլոր սխալները վերագրվում են մեկ անձի, ապա դա նշանակում է, որ հասարակությունը չի կարողանում երկրում տեղի ունեցող գործընթացների վրա ազդեցություն ունենալ: Եվ այս պարագայում միայն քննադատել մեկ անձի, ազնիվ չէ: Պետք է վերջապես հասկանալ, որ անընդհատ շարունակաբար մեկ անձի քննադատելով՝ ինքներս մեզ կառավարման օբյեկտի ենք վերածում: Եվ եթե մի կողմից ակնկալում եմ, որ իշխանություններն ավելի ուշադիր լինեն հասարակության կողմից հնչեցվող բոլոր ահազանգերի հանդեպ և արձագանքեն դրանց, ապա մյուս կողմից էլ կոչ եմ անում քաղաքացիական հասարակությանը, ակադեմիական հանրությանը, որպեսզի կարողանանք համախմբվել, ուժեղանալ, որպեսզի ինքներս մեզ կարողանանք մեր երկրի կառավարող սուբյեկտները զգալ: Հակառակ պարագայում մենք ինքներս ենք տանուլ տալու»,– ասաց Լ. Ալավերդյանը: Նա նշեց նաև, որ ակադեմիական հանրության կողմից ցուցաբերվող լռությունը ոչ թե վախի, այլ պասիվության, սպասողականություն ցուցաբերելու նշան է: Մինչդեռ ակադեմիական հանրությունը, լինելով բավականին ինտելեկտուալ հատված, ունի նաև պարտականություն, որը մեծ հաշվով չի իրականացնում: «Ակադեմիական հանրությունը, ունենալով գիտելիքի մեծ պաշար, չի կարող իներտ մնալ: Իրադարձություններին արձագանքելը նրա պարտականությունն է»,– ասաց Լ. Ալավերդյանը:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
14:55
13:11
12:53
12:35
12:16
11:38
11:19
11:02
10:41
10:23
10:09
00:00
21:34
20:32
19:45
18:10
17:44
17:22
16:58
16:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35