«Ժողովուրդ» թերթը գրում է․
Սերժ Սարգսյանը Հանրային խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ գովասանքի խոսքեր է շռայլել Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հասցեին: «Ես պետք է առանձնահատուկ գնահատանքի խոսք հղեմ ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանին՝ ոչ միայն կապված ՀԽ խորհրդի գործունեության եւ կայացման հետ, այլեւ մեր նորագույն պատմության մեջ նրա դերակատարման: Պարոն Մանուկյանը ...բեկումնային պահերին վարել է վարչապետի եւ պաշտպանության նախարարի պաշտոնները: ...Շատերը չեն պատկերացնում, թե ի՞նչ է նշանակում ստանձնել վարչապետի կամ պաշտպանության նախարարի պաշտոնն ու պատասխանատվությունը: ...Եվ այս առումով մեկ անգամ եւս ուզում եմ շնորհակալություն հայտնել Վազգենին ու նաեւ մեկ անգամ եւս ընդգծել, որ իմ կարծիքով` ՀԽ-ն գոնե այսօրվա տեսքը չէր ունենա, եթե չլիներ Վ. Մանուկյանի առաջնորդությունը՝ իր սուր մտքով եւ լայնախոհությամբ»:
«Ժողովուրդ» օրաթերթն առաջարկում է վերհիշել, թե նույն Սերժ Սարգսյանը տարիներ առաջ ինչպե՞ս է արտահայտվել նույն Վազգեն Մանուկյանի հասցեին:
1996թ. նախագահական ընտրություններից հետո, երբ Վազգեն Մանուկյանը կողմնակիցների հետ գրոհել էր ԱԺ շենքը, սեպտեմբերի 26-ի ասուլիսում այն ժամանակ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանն ասել էր. «Այսօր Հայաստանի պատմության մեջ խայտառակվեցինք, որովհետեւ հայերը կրակեցին հայերի վրա: Խայտառակվեցինք մի խումբ բախտախնդիրների իշխանատենչության պատճառով: Խայտառակվեցինք, որովհետեւ մի խումբ մարդիկ ամեն գնով ցանկանում են ունենալ իշխանություն, բայց, փառք Աստծո, այս խայտառակությունը արյունահեղության չվերածվեց` միայն ու միայն հանրապետության նախագահի սառնասիրտ կեցվածքի պատճառով»:
2007թ. փետրվարին էլ Սերժ Սարգսյանն իր հարցազրույցում անդրադառնալով Վազգեն Մանուկյանի՝ իշխանություններին «իդիոտ» որակավորմանը` ասել էր. «Իդիոտը ինքն է, որ չի կարողանում այս կյանքում իր տեղը գտնել եւ ամեն անգամ ավանտյուրաներով փորձում է հասնել նրան, որ իր մասին չմոռանան»:
2008թ.-ից Վազգեն Մանուկյանը Սերժ Սարգսյանի կողմնակիցն է, եւ հիմա նրա մասին առանձնահատուկ գնահատանքի խոսքեր են հնչում: Մեկնաբանությունները թողնում ենք ընթերցողներին:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
18:00
17:46
17:36
17:19
17:07
16:55
16:46
16:32
16:13
16:01
15:45
15:22
15:05
14:52
14:33
14:06
12:45
12:33
12:00
11:59
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45