«Ժողովուրդ» թերթը գրում է․«Սերժ Սարգսյանը Հանրային խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ գովասանքի խոսքեր է շռայլել Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հասցեին:
«Ես պետք է առանձնահատուկ գնահատանքի խոսք հղեմ ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանին՝ ոչ միայն կապված ՀԽ խորհրդի գործունեության և կայացման հետ, այլև մեր նորագույն պատմության մեջ նրա դերակատարման: Պարոն Մանուկյանը …բեկումնային պահերին վարել է վարչապետի և պաշտպանության նախարարի պաշտոնները: …Շատերը չեն պատկերացնում, թե ի՞նչ է նշանակում ստանձնել վարչապետի կամ պաշտպանության նախարարի պաշտոնն ու պատասխանատվությունը: …Եվ այս առումով մեկ անգամ ևս ուզում եմ շնորհակալություն հայտնել Վազգենին ու նաև մեկ անգամ ևս ընդգծել, որ իմ կարծիքով` ՀԽ-ն գոնե այսօրվա տեսքը չէր ունենա, եթե չլիներ Վ. Մանուկյանի առաջնորդությունը՝ իր սուր մտքով և լայնախոհությամբ»:
«Ժողովուրդ» օրաթերթն առաջարկում է վերհիշել, թե նույն Սերժ Սարգսյանը տարիներ առաջ ինչպե՞ս է արտահայտվել նույն Վազգեն Մանուկյանի հասցեին:
1996թ. նախագահական ընտրություններից հետո, երբ Վազգեն Մանուկյանը կողմնակիցների հետ գրոհել էր ԱԺ շենքը, սեպտեմբերի 26-ի ասուլիսում այն ժամանակ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանն ասել էր. «Այսօր Հայաստանի պատմության մեջ խայտառակվեցինք, որովհետև հայերը կրակեցին հայերի վրա: Խայտառակվեցինք մի խումբ բախտախնդիրների իշխանատենչության պատճառով: Խայտառակվեցինք, որովհետև մի խումբ մարդիկ ամեն գնով ցանկանում են ունենալ իշխանություն, բայց, փառք Աստծո, այս խայտառակությունը արյունահեղության չվերածվեց` միայն ու միայն հանրապետության նախագահի սառնասիրտ կեցվածքի պատճառով»:
2007թ. փետրվարին էլ Սերժ Սարգսյանն իր հարցազրույցում անդրադառնալով Վազգեն Մանուկյանի՝ իշխանություններին «իդիոտ» որակավորմանը` ասել էր. «Իդիոտը ինքն է, որ չի կարողանում այս կյանքում իր տեղը գտնել և ամեն անգամ ավանտյուրաներով փորձում է հասնել նրան, որ իր մասին չմոռանան»:
2008թ.-ից Վազգեն Մանուկյանը Սերժ Սարգսյանի կողմնակիցն է, և հիմա նրա մասին առանձնահատուկ գնահատանքի խոսքեր են հնչում: Մեկնաբանությունները թողնում ենք ընթերցողներին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
11:33
11:09
10:33
10:04
09:33
09:04
18:41
18:39
18:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44