Ֆրանսիայում մահացել է ոստիկանը, որը Տրեբ քաղաքի սուպերմարկետում նախօրեին տեղի ունեցած զինված միջադեպի ժամանակ առաջարկել էր իրեն փոխանակել պատանդների հետ։ Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, հայտնել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերար Կոլոմբը Twitter-ում։ Այսպիսով՝ ահաբեկչության զոհերի թիվը հասել է 4-ի։
«Փոխգնդապետ Առնո Բելտրամը լքեց մեզ։ Զոհվեց հանուն Հայրենիքի։ Ֆրանսիան երբեք չի մոռանա նրա հերոսությունը, խիզախությունը, անձնազոհությունը»,- գրել է նախարարը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ուրբաթ հայտնել էր, որ ահաբեկչի հարձակման հետևանքով զոհվել է 3 մարդ, 16 մարդ վիրավորվել։
Մարտի 23-ին ֆրանսիական Կարկասոն քաղաքում 26-ամյա Ռեդուան Լակդիմն առևանգման նպատակով հարձակվել էր ավտոմեքենայի վրա. ուղևորը սպանվել է, վարորդը՝ վիրավորվել։
Իր երկրորդ հարձակումը նա իրականացրել է հատուկջոկատայինների վրա՝ կրակ բացելով նրանց վրա։ Երրորդ հարձակումն իրագործվել է հարևան Տրեբ քաղաքում՝ պատանդներ վերցնելով սուպերմարկետում։ Այդ հարձակման հետևանքով զոհվել է ևս 2 մարդ, իսկ ահաբեկիչն ավելի ուշ ոչնչացվել է հատուկջոկատայինների գրոհի արդյունքում։
Sky News Arabia արբանյակային հեռուստաալիքը հայտնել է, որ կատարվածի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
10:09
09:44
09:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55