Միայն մեկ օրվա ընթացքում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Շիրակի մարզի ճգնաժամային կառավարման կենտրոնը ստացել է 30 արտակարգ դեպքի ահազանգ: Մարտի 24-ի ժամը 14:54-ից սկսված ուժեղ քամու հետևանքով տուժել են Շիրակի մարզի 16 համայնք՝ 26 բնակավայր: Հիմնականում վնասներ են կրել բնակֆոնդի ու դպրոցների տանիքները, հոսանքազրկվել են բնակավայրեր, տապալվել ծառեր, գրանցվել է քամու հետևանքով հրդեհի առաջացման դեպք:
Ուժեղ քամու պատճառած վնասները ճշտելու նպատակով մարտի 25-ին Շիրակի մարզպետի գլխավորությամբ տեղի ունեցավ արտակարգ խորհրդակցություն, որին ներկա էին մարզպետարանի պատասխանատուներ, ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարար վարչության, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ «Ղարս» մասնաճյուղի ներկայացուցիչներ: «Դեռ երեկվանից Շիրակի մարզպետարանում սահմանվել էր հերթապահություն, մարզպետարանի պատասխանատուները աշխատել են արտակարգ ռեժիմով մինչև ժամը 22։30-ը և կապի մեջ են եղել բոլոր պատասխանատու ծառայությունների հետ»,- նշեց Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը:
Շիրակի մարզային փրկարար վարչության պետի տեղակալ Կարեն Եղշատյանը նախնական տվյալներ ներկայացնելիս նշել է, որ ահազանգեր ստացվել են ժամը 14։50-ի սահմաններից, եղել է շուրջ 30 արտակարգ դեպք, բոլոր ահազանգերին վարչությունն արձագանքել է օպերատիվորեն, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Ահազանգերը հիմնականում վերաբերել են բնակելի տների ու բազմաբնակարան շենքերի, դպրոցների տանիքների մասնակի կամ ամբողջական վնասվելուն, ծառերի, էլեկտրասյուների շրջվելուն, եղել են նաև հրդեհների դեպքեր:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ «Ղարս» մասնաճյուղի տնօրեն Գագիկ Ֆարզադյանի տեղեկացմամբ՝ էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ արդեն չկան մարզում, առկա են միայն վթարային անջատումներ, իսկ վթարավերականգնման աշխատանքները մեկնարկել են. ժամը 12։30-ի դրությամբ՝ 45 բնակավայրերերից 20-ում էլեկտրամատակարարումը վերականգնվել է:
Շիրակի մարզպետի հանձնարարականով՝ մարզպետարանում ստեղծվել է քամու հետևանքների ուսումնասիրությամբ զբաղվող հանձնաժողով, որը բաժանված է 3 խմբի։ Երկուշաբթի առավոտից մասնագետները շրջելու են բոլոր բնակավայրերում: «Մարզային հանձնաժողովի անդամներին հանձնարարում եմ գույքագրել բոլոր վնասները, հետևողական և ուշադիր աշխատել բնակավայրերում»,- շեշտել է Արթուր Խաչատրյանը:
15:23
15:02
14:48
14:35
14:16
13:55
13:49
13:35
13:03
12:35
12:08
11:48
11:18
10:48
10:26
10:09
09:49
09:23
09:03
20:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44