ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականով՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը մարտի 25-ին աշխատանքային այցով մեկնեց Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղ, որտեղ Բերդի խոշորացված համայնքի ղեկավարի հետ քննարկեց մարզադաշտի վերակառուցման հարցերը: Լրագրողների հետ զրույցում Ռուբեն Հայրապետյանը նշեց, որ Նախագահն իրեն հանձնարարել է ավելի մեծ ուշադրություն դարձնել սահմանամերձ գյուղերին:
«Նախագահի հանձնարարականով եմ այստեղ, և ափսոսում եմ, որ ավելի շուտ չեմ եկել, չեմ զբաղվել այս հարցով: Սահմանամերձ գյուղի երեխաների համար ավելի շուտ պետք է պայմաններ ստեղծեինք ֆուտբոլով զբաղվելու համար: Ներքին Կարմիրաղբյուր գյուղ կատարած այցի նպատակն այստեղ մարզադաշտի կառուցման հարցերը քննարկելն է: Մարզադաշտի չափսերը լինելու են 65-ը 110-ի մետրի վրա: Այն թույլ կտա նույնիսկ հանրապետական առաջնության խաղեր անցկացնել այստեղ: Մարզադաշտը կկառուցվի բոլոր չափորոշիչներին համապատասխան: Կկառուցվեն նաև հանդերձարաններ: Կարծում եմ, որ մի քանի ամսից կունենանք շատ գեղեցիկ մարզադաշտ»,- «Արմենպրես»- ի հաղորդմամբ՝ ասաց Հայրապետյանը:
Նրա խոսքով՝ պայմանավորվածություններ են ձեռք բերվել մարզիչների փորձի փոխանակման վերաբերյալ և արդեն հանձնարարվել է 5 մարզչի ուղարկել ֆեդերացիա` վերապատրաստման:
«Թե տեղափոխության, թե՛ կացության և թե դասընթացների ծախսերը կհոգա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Առանց մարզիչների վերապատրաստման մարզադաշտի կառուցումը, կարծում եմ, իզուր կլինի»,- նշեց Հայրապետյանը:
ՀՀՖ նախագահը նշեց, որ շինարարական աշխատանքները այսօրվանից կսկսվեն և մինչև սեպտեմբեր մարզադաշտը կբացվի:
«Ես, համենայն դեպս, խնդիրն այնպես եմ դրել, որ սեպտեմբերի 1-ին պետք է այստեղ լինեմ և կատարեմ բացման արարողությունը: Ինչպես նշեցի, ափսոսում եմ, որ ուշացած եմ եկել և ինքս ինձ նույնիսկ մեղադրում եմ դրա համար: Ոգևորությունը մեծ է ինչպես երեխաների, այնպես էլ նրանց դպրոցի տնօրենի, ֆիզկուլտուրայի ուսուցչի մոտ, ինչը շատ կարևոր է: Ամեն դեպքում, լավ է ուշ, քան երբեք»,- ասաց նա:
Այն հարցին, թե կան արդյոք սահմանամերձ այլ գյուղեր կամ մարզեր, որտեղ դարձյալ նմանատիպ ծրագրեր կիրականացվեն, Ռուբեն Հայրապետյանի պատասխանեց՝ արդեն կա ՀՀ Նախագահի կողմից հանձնարարական, որ պետք է մեծ ուշադրություն դարձնել սահմանամերձ գյուղերին:
«Մեր խնդիրն այստեղ մանկապատանեկան առաջնություններ կազմակերպելն է: Ծրագրում ենք սահմանամերձ երեք գյուղի միավորումով կազմավորել թիմեր, որոնք կմասնակցեն ինչպես մարզային, այնպես էլ` հանրապետական առաջնությանը»,- եզրափակեց Հայրապետյանը:
Բերդի խոշորացված համայնքի (համայնքում ընդգրկված են 17 փոքր համայնքներ) ղեկավար Հարություն Մանուչարյանը նշեց, որ խորհրդային տարիներին Ներքրին ԿարմիրԱղբյուրը և, ընդհանրապես, Բերդի տարածաշրջանը աչքի է ընկել ֆուտբոլով:
«Ցավոք սրտի, ֆուտբոլային մարզադաշտերի անմխիթար լինելու և հակառակորդի կրակոցների տակ գտնվելու պատճառով բավականին հետ մնացինք այս ոլորտում: Հիմա Ռուբեն Հայրապետյանի կողմից մշակվել է մեծ ծրագիր ոչ միայն Ներքին Կարմիրաղբյուր գյուղի համար, այլ նաև հարակից գյուղերի համար ֆուտբոլային մարզադաշտեր կառուցել: Կարծում եմ, որ երեք ֆուտբոլային մարզադաշտ 17 համայքների համար լիովին կբավարարի»,- ասաց Մանուչարյանը:
Համայնքի ղեկավարի խոսքով՝ սահմանապահ ժողովուրդը ավելի շատ կարիք ունի վերաբերմունքի, քան նյութական օգնության:
« Սահմանապահ ժողովուրդը պետք է լինի առողջ, ուժեղ և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես: Համոզված եմ, որ այս ֆուտբոլային մարզադաշտը կտա և ֆիզիկական և հոգեկան առողջություն»,- նշեց Մանուչարյանը:
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33