Ռուսաստանի Դաշնության Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» 4-հարկանի առևտրի կենտրոնում մարտի 25-ին տեղի ունեցած խոշոր հրդեհի ականատեսները պատմել են 53 մարդու կյանք խլած ողբերգության մանրամասները:
Ինչպես նշում է ria.ru-ն, ականատեսներից մեկը, որը հրդեհի ժամանակ հարազատների հետ առևտրի կենտրոնի կինոթատրոնում է գտնվել, Instagram-ի իր էջում պատմել է, որ որևէ մեկը չի կազմակերպել մարդկանց տարհանման գործընթացը, իսկ հրդեհի տագնապի ազդանշանը չի աշխատել:
«Սեանսի կեսին դուռը բացվեց ու կիսախավարի միջից լսվեց՝ «հրդե՛հ, հրդե՛հ»: Կինոդահլիճում լույսն այդպես էլ չմիացրին, հրդեհի տագնապի ազդանշանի ձայնը չէր լսվում: Ամբոխն առաջ վազեց նեղլիկ դռների արանքով: Երկրորդ մուտքը, չգիտես ինչու, չբացեցին»,- գրել է նա:
Նշվում է, որ մարդկանց մոտ խուճապ է սկսվել, նրանք շտապել են ցած իջնել, ինչի հետևանքով հրմշտոց է սկսվել:
Առևտրի կենտրոնի որոշ այցելուներ, տեղեկանալով, որ կինոդահլիճներից մեկում երեխաներ են մնացել, փորձել են օգնության հասնել նրանց: Սակայն ծխի խտությունը թույլ չի տվել նրանց առաջանալ:
Ականատեսներից մյուսի խոսքով՝ կրակի էպիկենտրոնում հայտնված կինոթատրոնների դռները փակ են եղել, ինչի հետևանքով մարդիկ չեն կարողացել դուրս գալ:
«Մարդիկ կոտրում էին պատուհանների ապակիներն ու ցած նետվում: Տնօրինության կողմից որևէ մեկը չէր հայտարարում հրդեհի մասին: Տագնապի ազդանշանի որևէ ձայն չէր լսվում: Նույնիսկ առաջին հարկում գտնվող տարհանման համար նախատեսված դռները փակ էին: Մինչև հիմա չեմ կարողանում հասկանալ՝ ինչպես մեզ հաջողվեց դուրս պրծնել հրե թակարդից»,-գրել է նա:
Հիշեցնենք, որ զոհերից 19-ի դին ուղարկվել է դատաբժշկական փորձաքննության: Զոհերի թվում կա առնվազն 9 երեխա:
Ինչ վերաբերում է տուժածներին, ապա նրանք 48-ն են: Մինչդեռ անհետ կորած է համարվում 69 մարդ՝ այդ թվում 41 երեխա:
Հրդեհի գործով ձերբակալվել ու հարցաքննվել է 4 մարդ՝ այդ թվում նաև առևտրի կենտրոնը սպասարկող ընկերության ղեկավարն ու վարձակալը, որի տարածքում գտնվել է կրակի օջախը:
Նշվում է, որ իշխանությունները մտադիր են 1-ական միլիոն ռուբլի վճարել զոհերի ընտանիքներին:
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
10:09
09:44
09:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55