Մարտի 26-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի նորանշանակ դեսպան Վինչենցո Դել Մոնակոյին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Շնորհավորելով և հաջողություններ մաղթելով դեսպան Դել Մոնակոյին դիվանագիտական առաքելության ընթացքում` նախարար Նալբանդյանը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր գործունեությամբ նոր լիցք կհաղորդի հայ-իտալական բազմադարյա պատմություն ունեցող հարաբերություններին, որոնք նշանավորվել են փոխադարձ բարեկամության դրսևորումներով և բարի ավանդույթներով:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Դել Մոնակոն վստահեցրել է, որ կներնդի առավելագույն ջանքերը առավել խորացնելու երկկողմ բարեկամական սերտ փոխգործակցությունը՝ նորանոր ձեռքբերումներ գրանցելու նպատակով:
Նախարար Նալբանդյանը և դեսպան Դել Մոնակոն քննարկել են բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպման, միջխորհրդարանական շփումների ակտիվացման, արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել գիտակրթական և մշակութային համագործակցության հետագա զարգացմանն ու ամրապնդմանը:
Էդվարդ Նալբանդյանը և Վինչենցո Դել Մոնակոն արձանագրելով, որ վերջին տարիների ընթացքում հայ-իտալական առևտրատնտեսական հարաբերությունները զարգացման դրական դինամիկա են գրանցել՝ ընդգծել են, որ համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր է առկա ներուժի առավել լիարժեք օգտագործումը։
Կարևորվել է Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը, որը կարող է նպաստել նաև երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը:
Հանդիպմանը նախարար Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33