Երեւանի աղբահանության եւ սանմաքրման աշխատանքներով զբաղվող «Սանիթեք ինթերնեյշնլ» ընկերության աշխատակիցները պարբերաբար ահազանգում են գործատուի կողմից տարբեր դրսեւորումներով վատ վերաբերմունքի արժանանալու մասին:
Այս առնչությամբ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ նաեւ ասվում է.
«Ամիսներ առաջ լրատվամիջոցներում հրապարակումներ եղան այն մասին, որ Ընկերության աշխատակիցներին ստիպում են նախատեսված ժամից ավել աշխատել եւ արտաժամյա աշխատանքի համար չեն վարձատրում: Իսկ 2016-ի տարեսկզբին աշխատակիցները բողոքի ցույցեր էին կազմակերպել իրենց աշխատավարձերը նվազեցնելու եւ չվճարելու պատճառով:
Աշխատանքային պարտականությունները կատարելիս աշխատունակությունը կորցրած Զ. Ա.-ն էլ իր իրավունքների պաշտպանության նպատակով դիմել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակ եւ Կազմակերպության աջակցությամբ «Սանիթեք ինթերնեյշնլ» ընկերության դեմ պատճառված վնասի փոխհատուցման պահանջով 2018 թ. մարտի 3-ին հայց ներկայացրել դատարան:
Զ. Ա.-ն Ընկերությունում պայմանագրային հիմունքներով կատարել է մաքրման աշխատանքներ: 2017 թ. մարտի 24-ին Երեւանի Բաղրամյան պողոտայում իր աշխատանքային պարտականությունները կատարելիս վրաերթի է ենթարկվել, որի արդյունքում անդամահատվել է եւ կորցրել աշխատունակությունը: Զ. Ա.-ն չի կարողանում աշխատել 2017 թ. ապրիլի 1-ից:
ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի դրույթների համաձայն՝ գործատուն պարտավոր է փոխհատուցել նրա առողջությանը պատճառված վնասը աշխատավարձի այն մասով, որը նա կարող էր ստանալ աշխատունակությունը չկորցնելու դեպքում, ինչպես նաեւ առողջության քայքայման արդյունքում առաջացած ծախսերը:
Սահմանված չափանիշերի համաձայն՝ Զ. Ա.-ն աշխատունակությունը կորցրել է 70 տոկոսով, հետեւաբար փոխհատուցման ենթակա գումարը համախառն աշխատավարձի 70 տոկոսն է կազմում:
Ընդ որում՝ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի դրույթների համաձայն՝ փոխատուցման ենթակա գումարը չի կարող նվազեցվել հաշմանդամության կամ այլ նպաստներ ու կենսաթոշակ ստանալու դեպքում:
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ներկայացրած հայցով Զ. Ա.-ի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը պահանջել է փոխհատուցել 2017 թ. ապրիլի 1-ից անաշխատունակության հետեւանքով կրած վնասը:
Դատարանը հայցադիմումը վարույթ է ընդունել եւ նախնական դատական նիստ նշանակել 2018 թ. մայիսի 8-ին:
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33