ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը Ժնևում՝ Միջխորհրդարանական միության 138-րդ վեհաժողովի աշխատանքների շրջանակում, մարտի 25-ին հանդիպում է ունեցել Բուլղարիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ցվետա Կարայանչևայի հետ, տեղեկացնում են ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունից:
Խոսելով երկու ժողովուրդների վաղեմի բարեկամության, մշակութային բազմաթիվ առնչությունների մասին՝ Արա Բաբլոյանը նշել է, որ առկա են նպաստավոր բոլոր հիմքերը հայ-բուլղարական հարաբերությունների առավել զարգացման համար:
Բուլղարիայի հետ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումը և երկու պետությունների միջև քաղաքական երկխոսության ամրապնդումը, ՀՀ խորհրդարանի ղեկավարի համոզմամբ, մեծ կարևորություն ունի Հայաստանի Հանրապետության համար: Արա Բաբլոյանը, փաստելով, որ երկու երկրների օրենսդիր մարմիններում գործող բարեկամական խմբերի միջև արդեն ձևավորված է փոխըմբռնման և համագործակցության բարի ավանդույթ, կարևորել է խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ հարաբերությունների ամրապնդման ու համագործակցության խորացման տեսանկյունից:
ՀՀ Ազգային ժողովի նախագահը շնորհավորել և հաջողություն է մաղթել բուլղարացի գործընկերոջը՝ ԵՄ խորհրդի նախագահությունը Բուլղարիայի կողմից ստանձնելու առթիվ: Արա Բաբլոյանը մասնավորապես նշել է.
«Մենք կիսում ենք Բուլղարիայի նախագահության կարգախոսը՝ ԵՄ ներկա խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է լինել միասնական»:
Խոսելով Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև նախորդ տարի նոյեմբերին Բրյուսելում ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի մասին՝ ՀՀ խորհրդարանի ղեկավարը նշել է, որ համաձայնագիրը նոր էջ է բացում Հայաստանի և Եվրոպական միության հարաբերություններում: Արա Բաբլոյանը հույս է հայտնել, որ Բուլղարիան առավել սեղմ ժամկետում կվավերացնի վերոնշյալ համաձայնագիրը:
«Տիկին նախագահ, ուրախ եմ մեր հանդիպման համար և հավատացած, որ նման հանդիպումների պարբերականությունը նոր լիցք կհաղորդի և՛ միջպետական հարաբերությունների զարգացմանը, և՛ երկկողմ փոխշահավետ համագործակցության ամրապնդմանը»,- նշել է ՀՀ խորհրդարանի ղեկավարը:
Բուլղարիայի Ազգային ժողովի նախագահ Ցվետա Կարայանչևան շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և նշել. «Հավաստիացնում եմ, որ հանձինս Բուլղարիայի՝ Հայաստանն ունի լավ բարեկամ, որը կաջակցի Հայաստանին Եվրոպական միության հետ համագործակցության հարցերում»:
Ցվետա Կարայանչևան Արա Բաբլոյանին հրավիրել է Բուլղարիայի Հանրապետություն:
Կողմերը պայմանավորվել են խորացնել խորհրդարանական համագործակցությունը, ինչպես նաև տարբեր ոլորտներում երկու երկրների փոխգործակցության զարգացման հարցում ձեռնարկել անհրաժեշտ քայլեր:
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33