«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Ուզունյանին սնանկ ճանաչելու պահանջով օրերս դատարան է դիմել «Արարատ բանկ» ԲԲԸ-ն: Ուզունյանը բանկից մոտ 5 մլն դրամ վարկ է վերցրել, չի կարողացել վճարել գումարը:
Ուզունյանի անունը հանրությանը հայտնի է հոկտեմբերի 27-ի գործով. ժամանակին հենց նրան էր վիճակված այդ դաժան փորձությունը: Ու հիմա, փաստորեն, հայտնի դատավորը լուրջ խնդրի առաջ է կանգնած: Հետաքրքիրն այն է, սակայն, որ բանկը ցանկանում է Ուզունյանին սնանկ ճանաչել այն դեպքում, երբ նա հայտարարագրել է 3 մլն դրամ, նաև բազմաթիվ անշարժ գույք, որի մի մասը ձեռք է բերել 2016 թվականին:
«Ժողովուրդ»-ին նաև հայտնի դարձավ, որ հայաստանյան առևտրային մեկ այլ բանկ էլ սնանկ ճանաչելու պահանջով դատական հայց է ներկայացրել մեկ այլ դատավորի՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանի դեմ. նա էլ իր հերթին է 5 մլն դրամ վարկ վերցրել:
Թեև «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Մելքումյանն ասել է, որ ինքն արդեն ամբողջությամբ վճարել է գումարը: Իսկ Ուզունյանից մեկնաբանություններ ստանալու մեր բոլոր փորձերն անցան ապարդյուն:
Մինչ այդ երկու դատավորի սնանկ ճանաչելու մասին իրար հաջորդած հայցերը լուրջ մտահոգություն են առաջացրել դատական համակարգում: Դատավորները վճիռ են կարդում հանուն Հայաստանի Հանրապետության, ուստի այդ դեպքում, մեղմ ասած, ճիշտ չի ընկալվում փաստը, որ հանուն Հայաստանի Հանրապետության վճիռ կայացնող դատավորը սնանկ ճանաչվի: Հիմա դատական համակարգում սպասում են վճիռներին, որից հետո դատավորների ճակատագրի մասով որոշում կկայացնեն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
18:00
17:46
17:36
17:19
17:07
16:55
16:46
16:32
16:13
16:01
15:45
15:22
15:05
14:52
14:33
14:06
12:45
12:33
12:00
11:59
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45