ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Գյումրի քաղաքի տներից մեկից գողության փորձ կատարելու դեպքի առթիվ. մեկ անձ ձերբակալվել է:
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախնական տվյալներով՝ 2018 թվականի մարտի 26-ին՝ ժամը 06:05-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք բացել են Գյումրի քաղաքի բնակիչներից մեկի տան հեռակառավարվող դուռը եւ փորձել հափշտակություն կատարել: Միջադեպը նկատած մեկ այլ քաղաքացի ահազանգել է ոստիկանություն, ինչի հիման վրա անմիջապես դեպքի վայր է մեկնել ոստիկանության աշխատակիցը, ում գործողությունների արդյունքում կանխվել է գողությունը։
Ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկը փորձել է դիմադրություն ցույց տալ ոստիկանության աշխատակցին, ով իրեն ամրակցված զենքից կրակոց է արձակել եւ վնասազերծել նրան։ Գողության փորձ կատարած անձանցից մեկին հաջողվել է դեպքի վայրից դիմել փախուստի, իսկը մյուսը բերման է ենթարկվել ոստիկանության բաժին:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետի, 316-րդ հոդվածի հատկանիշներով, ոստիկանության աշխատակիցը եւ տան տերը ճանաչվել են տուժող: Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Մեկ անձ ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած մյուս անձին հայտնաբերելու, դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:
18:25
18:05
17:36
17:13
16:54
16:27
15:23
15:02
14:48
14:35
14:16
13:55
13:49
13:35
13:03
12:35
12:08
11:48
11:18
10:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44