Մարտի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց Հունգարիայի Պիտեր Պազմանի անվան Կաթոլիկ համալսարանի ռեկտոր պրոֆ. Սուրոմի Սաբոլչին և մի խումբ ուսանողների` ուղեկցությամբ Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր պրոֆ. Ռուբեն Միրզախանյանի:

Ընդունելության համար շնորհակալություն հայտնելով Նորին Սրբությանը` Ռ. Միրզախանյանը փաստեց, որ սա վկայությունն է Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից մատաղ սերնդի դաստիարակության գործին ցուցաբերվող մեծագույն ուշադրության: Այնուհետև ռեկտորն անդրադարձավ երկու համալսարանների միջև ձևավորված բարեկամական հարաբերություններին` տեղեկացնելով, որ երկուստեք ստորագրվել են համագործակցության նոր համաձայնագրեր: Տիար Ռուբեն Միրզախանյանը ներկայացրեց նաև Պիտեր Պազմանի անվան Կաթոլիկ համալսարանում բացված հայագիտության ամբիոնի լայնածավալ գործունեությունը:

Իր հերթին հոգածու վերաբերմունքի և ստացած վառ տպավորությունների համար երախտագիտության խոսքով հանդես եկավ նաև Կաթոլիկ համալսարանի ռեկտոր պրոֆ. Սուրոմի Սաբոլչը` նշելով, որ իրենց համար շատ ուրախալի է Ավագ Շաբաթվա ընթացքում վերստին այցելել համայն հայության հոգևոր կենտրոն և հանդիպել Հայոց Հովվապետի հետ:

Վերջում իր հայրապետական պատգամը ներկաներին փոխանցեց Գարեգին Բ Կաթողիկոսը: Նորին Սրբությունն ընդգծեց, որ հաճելի է տեսնել տարիներ առաջ սկզբնավորված սերտ համագործակցության շոշափելի արդյունքները: Վեհափառ Հայրապետը հավելեց, որ այս ջերմ փոխհարաբերությունները սնվում են բարեկամ երկու ժողովուրդների դարավոր պատմական ավանդույթներից, իսկ այսօր նորովի կենդանության շունչ են ստանում և առավել զորանում:

Զրույցի ընթացքում Նորին Սրբությունն անդրադարձավ հայ հոգևորականաց պատրաստությանը և արտերկրում նրանց ուսումնառությանը` վստահություն հայտնելով, որ արտասահմանյան համալսարանների շարքում մոտ ապագայում կլինի նաև Պիտեր Պազմանի անվան Կաթոլիկ համալսարանը: Նորին Սրբությունը կարևորեց նաև այն, որ պրոֆ. Սուրոմի Սաբոլչն այս օրերին Մայր Աթոռում իր ներկայությամբ մեծապես ոգևորել է Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսչական, դասախոսական կազմին և ուսանողներին:

Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը:


17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33