Եմենում նախորդ տարի ամեն օր միջինը հինգ երեխա է մահացել: Ինչպես տեղեկացնում է ՄԱԿ-ի պաշտոնական կայքը, այս մասին նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանային տնօրեն Գիրտ Կապպիլարեն: Նա վերջերս է վերադարձել Եմեն կատարած ուղևորությունից, որի ժամանակ անձամբ է տեսել երեքամյա հակամարտության կործանարար հետևանքները:
Կապպիլարեի խոսքով՝ այս երկրում ցանկացած երեխա՝ տղա, թե աղջիկ, օգնության կարիք ունեն: Վերջին երեք տարում այստեղ կրկնակի աճել է հյուծված երեխաների թիվը: «2015 թ. երկրում սննդամթերքի անբավարարության պատճառով 200 հազար երեխա թերսնված է: Արդեն իսկ այդ ժամանակ այստեղ աշխարհում ամենաանմխիթար ցուցանիշներից մեկն էր»,- ընդգծել է նա՝ հավելելով, որ այսօր՝ արդեն երեք տարի ձգվող պատերազմի պատճառով այդ թիվը կրկնապատկվել է:
Եմենը հայտնվել է այն երկրների եռյակում, որտեղ ամենից շատ են թերսնումից հյուծված երեխաները
Կապպիլարեն նշել է՝ կարևոր է չմոռանալ այդ մասին, որովհետև իրավիճակը կարող է ավելի վատանալ՝ Եմենում նախկինի պես գոյություն ունի սովի վտանգ: Նա նաև նշել է, որ եմենցիները մաքուր խմելու ջրի կարիք ունեն: ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը խոսել է խոլերայի համաճարակի դեմ պայքարում գրանցած հաջողության մասին, սակայն նախազգուշացրել է՝ համաճարակը կարող է վերադառնալ: «Առաջիկա շաբաթներին այնտեղ կրկին անձրևների շրջան է սկսվելու: Առանց հրատապ ներդրումների՝ խոլերան կրկին կարող է սպառնալ Եմենի մանուկներին»,- ասել է նա:
Կապպիլարեն պատմել է, որ տեսել է շատ երեխաների, ովքեր Սանայի փողոցներում մուրացիկությամբ են զբաղվում:Նրա խոսքով՝ Եմենի բնակչության 80 տոկոսը աղքատության շեմից այն կողմ են: «Երբ ես Եմենում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչն էի, երբեք նման բան չեմ տեսել, իսկ հիմա փողոցում մանուկները մեկնում են իրենց ձեռքերը՝ ակնկալելով, որ իրենց գումար կամ ինչ-որ ուտելիք կտան: Ես հասկանում եմ՝ նրանց ծնողների համար էլ հեշտ չի եղել, եթե նրանք գնացել են այդ քայլին՝ երեխաներին ուղարկել են մուրացիկության»,- ասել է նա:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը հիշեցրել է, որ մոտ երկու միլիոն դպրոցահասակ եմենցիներ ուսումնառության հնարավորություն չունեն, նրանցից շատերը երբևէ դպրոց չեն գնացել: Խնդիրը ոչ միայն կրթություն ստանալուն է վերաբերում, այլև կրթության որակին: Երեխաները ստիպված են եղել սովորել հին դասագրքերով, նրանք համացանցից և ժամանակակից տեխնիկայից օգտվելու այն հնարավորությունները չունեն, ինչպիսիք ունեն այլ երկրների իրենց հասակակիցները:
Կապպիլարեն պահանջել է, որպեսզի հակամարտռության կողմերն անհապաղ, այսօր իսկ ընդհատեն պատերազմն՝ ընդդեմ երեխաներին, պայմաններ ապահովեն հումանիտար օգնության տրամադրման և երեխաներին դպրոց վերադարձնելու համար: Նա հայտնել է, որ Եմենի իշխանությունները հավանություն են տվել ամենաաղքատ եմենցի ընտանիքներին 1,5 ֆինանսական օգնություն տրամադրելու ծրագրի երկրորդ փուլին: ՄԱԿ-ի ղեկավարը հակամարտության կողմերին կոչ է արել պաշտպանել քաղաքացիական բնակչությանը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերրիշը վճռականորեն դատապարտել է հրթիռային հարվածները Սաուդյան Արաբիայի երկրներին, այդ թվում՝ Էր-Ռյադին: Հրաձգության համար պատասխանատվությունն իրենց վրա են վերցրել հուսիտները: Այդ մասին հայտարարություն է տարածվել, որում ասվում է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հետևողականորեն դատապարտել և դատապարտում է խաղաղ բնակիչների վրա հարձակումները:
Այսօր՝ եմենյան հակամարտության երրորդ տարում, Գուտերրիշը կոչ է արել հակամարտության կողմերին՝ զերծ մնալ բռնությունից: Նրա խոսքով՝ ռազմական գործողություններով չեն կարող լուծվել այն խնդիրները, որոնք առաջանում են պատերազմող կողմերի միջև: Նա նաև կոչ է արել հակամարտության մասնակիցներին՝ միջազային իրավունքին համապատասխան՝ պաշտպանել խաղաղ բնակիչներին և քաղաքացիական շինությունները:
21:53
21:38
20:33
16:26
16:09
14:35
14:15
13:55
13:39
13:22
13:04
12:59
12:44
12:18
11:55
11:22
10:56
10:42
10:28
09:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44