Post Office Travel Money ֆինանսական ընկերությունը հրապարակել Է այս գարնանը հանգիստն անցկացնելու համար ամենաԷժան եվրոպական քաղաքների ցուցակը, որում առաջին տեղն զբաղեցրել Է Լեհաստանի Կրակով քաղաքը:
Այդ մասին հայտնել Է The Independent բրիտանական թերթը: Հրատարակության տվյալներով՝ ցուցակը կազմվել Է Եվրոպայի 36 քաղաքներում զբոսաշրջիկների շրջանում ժողովրդականություն վայելող տարբեր ծառայությունների ու ապրանքների գների վերլուծման միջոցով: Այսպես, օրինակ, հաշվի են առնվել մեկ բաժակ սուրճի, մեկ շիշ գարեջրի, երկու հոգու համար համալիր ճաշի, հասարակական տրանսպորտով երթեւեկության, ինչպես նաեւ երեքաստղանի հյուրանոցում երկօրյա կեցության արժեքը: Այդ կերպ հաջողվել Է հաշվարկել այն մոտավոր գումարը, որն անհրաժեշտ Է այդ 36 քաղաքներից մեկում տոնական ուիքենդն անցկացնելու համար:
Ինչպես պարզվել Է, հանգստյան օրերն զբոսաշրջիկների վրա ամենից Էժան կնստեն Կրակովում եւ միջին հաշվով կարժենան 164 ֆունտ ստեռլինգ (մոտավորապես 230 դոլար): Ցուցակի երկրորդ տեղը գրավել Է Վիլնյուսը, Լիտվայի մայրաքաղաքում հանգիստն անցկացնել ցանկացողներին հարկ կլինի վճարել 165 ֆունտ ստեռլինգ: Առաջատարների եռյակը եզրափակում Է Ռիգան. այնտեղ հանգստյան օրերն անցկացնելու համար կպահանջվի 172 ֆունտ: Բացի այդ, հրապարակված վարկանիշում տեղ են գտել Վարշավան, Պրահան, Աթենքը, ինչպես նաեւ Մոսկվան, որն զբաղեցրել Է վեցերորդ տեղը: Ինչպես նշում են ամենամյա վարկանիշի հեղինակները, միջոցների խնայողության նպատակով ավելի լավ Է հանգիստն անցկացնել Արեւելյան Եվրոպայի քաղաքներում:
21:53
21:38
20:33
16:26
16:09
14:35
14:15
13:55
13:39
13:22
13:04
12:59
12:44
12:18
11:55
11:22
10:56
10:42
10:28
09:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44