«Փաստ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում մի հետաքրքիր ինֆոգրաֆիկա է հրապարակել, որը վերաբերում է 2017–2018 թթ. հունվար և փետրվար ամիսների ներմուծման համեմատական արդյունքներին՝ ըստ որոշ ապրանքատեսակների։
Համեմատական աղյուսակների մեջ բերվել են անցած երկու ամիսների` հագուստի, կենցաղային տեխնիկայի, սննդի ու ավտոմեքենաների ներմուծման ցուցանիշները: Այս պաշտոնական ինֆոգրաֆիկան բավական գեղեցիկ է ու խոսուն, ու միայն այն տեսնելով՝ կարելի է մտածել, թե մեզ մոտ ամեն ինչ լավ է, տնտեսությունը զարգանում է, պահանջարկ կա և այլն, և այլն:

Այդ ցուցանիշների ամենահետաքրքիր մասը վերաբերում է գուլպաներին, ավելի ճիշտ՝ դրանց թվաքանակին: Ըստ վարչապետի կողմից հրապարակված ցուցանիշների՝ այս տարվա հունվար–փետրվար ամիսներին Հայաստան է ներմուծվել ոչ ավել ոչ պակաս 43 միլիոն 683 հազար զույգ գուլպա, ինչի աճի տեմպը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կազմել է 2368%: Այսինքն՝ սրանից մեկ տարի առաջ այս ամիսների համար հայերին բավական էր 1 միլիոն 845 հազար զույգ գուլպան, իսկ այսօր՝ 45 անգամ ավելի:
Թե գուլպաների հայկական պահանջարկն ինչու է այսպես աստղաբաշխական տեմպերով աճել մեկ տարում, դժվար է հասկանալ և գուցե պետք էլ չէ: Իսկ թե այդ գուլպաների անվան տակ իրականում ինչ ենք ներկրել մեր երկիր, հայտնի չէ:
Ամեն դեպքում բացասականն այստեղ ոչ թե այդ գուլպաների մեծ թիվն է, որովհետև, իսկապես, բացասական լինել այն չի կարող, քանի որ խոսում է պահանջարկի մասին, այլ այն, որ սեփական երկիրդ չի կարողանում ապահովել ամենահասարակ սպառման իրերի անրաժեշտ քանակը: Գուցե վարչապետի գրառումից ոգևորված որոշ գործարարներ մտափոխվեն ու սկսեն գուլպա՞ արտադրել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
09:55
09:40
09:26
09:12
09:01
18:00
17:46
17:36
17:19
17:07
16:55
16:46
16:32
16:13
16:01
15:45
15:22
15:05
14:52
14:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32