Այսօր Կառավարության հերթական նիստին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մինչ օրակարգին անցնելը, ինչպես միշտ, ներկայացրեց հանձնարարականներ:
Դրանցից մեկը վերաբերում էր ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված տեղամասերի ճշգրտման մեխանիզմներին:
«Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել են ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված տեղամասերի, հողամասերի կոորդինատների անճշտություններ և անհամապատասխանություններ: Ստեղծված իրավիճակը խնդիրներ է առաջացնում ոլորտային կազմակերպությունների բնականոն գործունեության, այդ թվում՝ սեփականության իրավունքի իրացման, ինչպես նաև՝ ընդերքօգտագործման նկատմամբ համապատասխան պետական վերահսկողական գործառույթների իրականացման տեսանկյունից»,- նշեց Կարեն Կարապետյանը:
Հաշվի առնելով դա՝ վարչապետը հանձնարարեց էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին, ինչպես նաև Կառավարության աշխատակազմի ղեկավարին յոթնօրյա ժամկետում մշակել և ներկայացնել ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված տեղամասերի ճշգրտման աշխատանքների իրականացման միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու վերաբերյալ որոշման նախագիծ:
Բացի դրանից, վարչապետը հանձնարարեց նաև էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարին առաջին կետով նախատեսված միջգերատեսչական աշխատանքային խումբը ձևավորվելու պես երեքամսյա ժամկետում վերհանել ընդերքօգտագործող կազմակերպություններին, հատկապես՝ մետաղական հանածոների ոլորտում տրամադրված փաստաթղթերում առկա տեղամասերի և հողամասերի կոորդինատների անճշտությունները, փաստացի առկա անհամապատասխանելիությունները և ձեռնարկել միջոցներ դրանք վերացնելու ուղղությամբ: Այնուհետև վարչապետը հորդորեց կատարված աշխատանքների մասին կառավարության աշխատակազմ պարբերաբար ամփոփ տեղեկատվություն ներկայացնել:
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
10:09
09:44
09:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55