Հայաստանում անհատ տաքսի ծառայություն մատուցող վարորդները բողոքի ակցիա են կազմակերպել ՀՀ կառավարության շենքի մոտ: Նրանք բարձրացնում են ոլորտի խնդիրները` նշելով, որ չկա հավասար մրցակցություն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, վարորդները մտավախություն ունեն, որ օնլայն տաքսի ծառայություն մատուցող ընկերությունները խուսափում են հարկերից: Անհավասար մրցակցային պայմաններում տաքսու վարորդները չեն կարողանում իրենց գործունեությունը շարունակել:
Վարորդները նաև իրենց դժգոհությունը հայտնեցին երթևեկության կանոնների խախտման համար սահմանված տուգանքներից և դրանք գանձելու գործընթացից: Մասնավորապես, նշվում էր, որ պատշաճ կարգով չեն տեղեկացվում տույժ ու տուգանքների մասին: Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են, որ ոլորտում բարեփոխումներ իրականացվեն:
Վարորդների մեծ մասը ՀՀ կառավարության շենքի մոտ էր եկել սեփական ավտոմեքենաներով: Նրանք իրենց ավտոմեքենաները կայանել էին երթևեկելի հատվածում: Ոստիկանները պահանջում էին ավտոմեքենաները դուրս բերել երթևեկելի գոտուց, սակայն վարորդները պնդում էին, որ դա կանեն, երբ Կառավարությունից իրենց ընդունեն և լսեն բարձրացրած հարցերը: Նրանք ընդգծում են, որ տարիներ շարունակ ոլորտը չի կարգավորում, խնդիրները չեն լուծվում, տաքսի ծառայություն մատուցողների զգալի մասը չի գալիս օրենքի դաշտ:
Բողոքի ակցիայի մասնակիցներին ընդունեց ՀՀ կառավարության Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը: Նա լրագրողներին տեղեկացրեց, որ համատեղ քննարկումից հետո մամուլին կհաղորդեն մանրամասներ:
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33