Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում դատավոր Իշխան Բարսեղյանի և փաստաբան Էլզա Զաքարյանի գործով դատաքննությունն ավարտվեց, դատարանն անցավ դատական վիճաբանության փուլին:
Դատական նիստին գործը գտնվում է դատաքննությունը լրացնելու միջնորդություններ ներկայացնելու փուլում: Նախորդ դատական նիստին ամբաստանյալ Իշխան Բարսեղյանը հեռացվել էր նիստերի դահլիճից՝ ենթարկվելով դատական սանկցիայի, և դրանից հետո Բարսեղյանը հայտարարեց, որ առանց իր ներկայության պաշտպանները դահլիճում չմնան:
Դատավոր Վաչե Մարգարյանն արձանագրել էր, որ Բարսեղյանը չի հրաժարվել իր պաշտպաններից, բայց չի էլ լիազորել նրանց՝ իրականացնել իր պաշտպանությունը: Դատարանն արձանագրեց, որ դա Բարսեղյանի կողմից դատական նիստերն անհարկի ձգձգելու միտում է ու որոշեց դիմել Հանրային պաշտպանի գրասենյակին` այս գործով հանրային պաշտպան ներգրավելու համար:
Այսօրվա դատական նիստին ներկայացել էր հանրային պաշտպան Ռուզաննա Սիրեկանյանը, սակայն փաստաբանը հայտնեց, որ քանի որ ամբաստանյալը հինգ պաշտպան ունի, հետևաբար իր ծառայությունների կարիքը չկա:
«Դատարանին խնդրում եմ որոշում կայացնել իմ լիազորությունների դադարեցման վերաբերյալ»,-ասաց Սիրեկանյանը:
Դատարանն ասաց, որ հանրային պաշտպանի հարցին կանդրադառնան ավելի ուշ, և կողմերին հարցրեց` արդյո՞ք դատաքննությունը լրացնելու միջնորդություն ունեն, թե ոչ:
Ամբաստանյալ Իշխան Բարսեղյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց՝ հիմք ընդունելով այն, որ դատավորը կանխակալ վերաբերմունք ունի և այդ վերաբերմունքը հիմնավորեց դատավորի այն հայտարարությամբ, որ դեռևս դատարանը բռնի ուժով ամբաստանյալին չի ներկայացնում դատական նիստի:
Նշենք, որ Իշխան Բարսեղյանը տևական ժամանակ նիստերին չէր ներկայացնում՝ դատարանին գրավոր հայտնելով, որ առողջական խնդիրներ ունի և ի վիճակի չի ներկայանալ դատական նիստին:
Միջնորդության վերաբերյալ գործով մյուս ամբաստանյալ փաստաբան Էլզա Զաքարյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանն ասաց, որ այն անհիմն է և ենթակա է մերժման:
Մեղադրողը դատախազ Կարեն Բիշարյանը նույնպես առարկեց միջնորդությանը՝ նշելով, որ դատավորի կողմնակալ լինելը հիմնավորված չէ:
Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ և վերադառնալուց հետո հայտնեց միջնորդությունը մերժելու մասին:
Այդպիսով գործով դատաքննությունն ավարտվեց և դատարանն անցավ վիճաբանությունների փուլին:
Մեղադրական ճառը ներկայացնելու համար մեղադրող դատախազը դատարանին միջնորդեց դատական նիստը հետաձգել 20 աշխատանքային օրով: Դատարանը միջնորդությունը բավարարեց մասնակի, հաջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 12-ին:
Դատական նիստի ավարտին Իշխան Բարսեղյանի պաշտպաններից Վարդուհի Էլբակյանը նկատեց, որ հանրային պաշտպանին չանդրադարձան, ինչին ի պատասխան դատավորն ասաց, որ Սիրեկանյանը նիստերի դահլիճում չէր: Նշենք, որ դատարանի խորհրդակցական սենյակ գնալուց հետո Սիրեկանյանը լքեց նիստերի դահլիճը:
Հիշեցնենք, որ դատավոր Իշխան Բարսեղյանը իր վարույթում քննվող քաղաքացիական գործով կողմի օգտին որոշում կայացնելու համար պահանջել և 2016 թվականի հոկտեմբերի 27-ին քաղաքացի Հ. Դ.-ից Երևանի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել էր 1000 ԱՄՆ դոլար կաշառք:
Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ 311-րդ հոդվածի ( կաշառք ստանալը) 4-րդ մասի 3-րդ կետով:
Իշխան Բարսեղյանի կողմից 1000 ԱՄՆ դոլար կաշառք պահանջելու և ստանալու դեպքի կապակցությամբ Հատուկ քննչական ծառայությունում հարուցված գործի շրջանակներում ձերբակալվել է փաստաբան Էլզա Զաքարյանը:
Նշենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդված 4-րդ մասի 3-րդ կետը սահմանում է կաշառք ստանալը դատավորի կողմից՝ պատժվում է ազատազրկմամբ՝ յոթից տասներկու տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33