Ուսումնասիրելով Հայաստանի տնտեսության մեջ Գագիկ Ծառուկյանի կողմից իրականացված ավելի քան մեկ միլիարդ դոլարի ներդրումների քարտեզը` պետք է արձանագրենք, որ պարոն Ծառուկյանը ներդրումներ է կատարել և' այն ժամանակ, երբ իր գլխավորած քաղաքական ուժը մաս է կազմել իշխանությանը, և' ընդդիմադիր գործունեությամբ զբաղվելու ժամանակահատվածում, և' նաև այն ժամանակահատվածում, երբ Գագիկ Ծառուկյանը որոշում էր կայացրել դուրս գալ քաղաքականությունից:
Այսինքն` պարոն Ծառուկյանի համար սեփական հայրենիքում ներդրումներ կատարելը քաղաքական ենթատեքստ չի ունեցել, այդ բոլոր ժամանակահատվածներում էլ պարոն Ծառուկյանն իր առջև մեկ խնդիր է դրել` զարգացնելու Հայաստանի տնտեսությունն ու ստեղծել աշխատատեղեր հայաստանցիների համար:
Եվս մեկ կարևոր դիտարկում` Գագիկ Ծառուկյանի ներդրումները ինստիտուցիոնալ են , որոնք ուղղված են տնտեսության այս կամ այն ճյուղը որակապես զարգացնելու, ինչպես նաև` գիտահեն տնտեսություն ձևավորելու նպատակին:
Փաստն այն է , որ ավելի քան մեկ միլիարդ դոլար ներդրում կատարած գործիչը չի գնացել սեփական գումարները կարճաժամկետ ետ բերելու ճանապարհով, չի մտել Հայաստան ներմուծումներ կատարելու շահութաբեր ոլորտներ, հակառակը` խնդիր է դրել զարգացնելու տեղական արտադրությունը` Հայաստանը ներկրող շուկայից արտահանող տնտեսության վերածելու ձգտումով:
Կարելի է պնդել , որ Գագիկ Ծառուկյանի ներդրումների հիմքում սեփական բիզնես-հետաքրքրությունները առաջնային չեն , այլ` առաջնային են Հայաստանի և հայաստանցու բարեկեցությունն ու կյանքի որակը:
Գոնե ինձ համար անչափ կարևոր է, որ մեծահարուտ մարդն իր բիզնես ծրագրերն իրականացնելիս չի փորձում խոչընդոտել կամ մրցակցել մանր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ, հակառակը` փորձում է հնարավորություններ ստեղծել նրանց համար` փող աշխատելու և արդար քրտինքով սեփական ընտանիքը պահելու:
Մի խոսքով` բրավո, պարոն Ծառուկյան..
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
21:02
20:35
20:03
23:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44