«Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում մարտի 29-ին մեկնարկած սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների «ԱրմՀայԹեք-2018» երկրորդ միջազգային ցուցահանդեսին մասնակցում են նաեւ Հայաստանի տարբեր վայրերի դպրոցներում գործող «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների սաները:
17-ամյա Վահագն Զարգարյանը Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղից է: Նա ներկայացրել է դրոններ, ինչպես նաեւ ռոբոտ:
«Դրոնն ունի նկարելու հնարավորություն, բայց այնպես է հաշվարկված, որ կարող է որոշակի բեռ տանի իր հետ, կատարի ինչ-որ կոնկրետ գործողություն. եթե պետք է, կարող է կոորդինատներով շարժվել, այսինքն՝ կախված է առաջադրանքի տեսակից»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Վահագնը՝ հավելելով, որ երկու տարի է՝ զբաղվում է ռոբոտաշինությամբ, սակայն նոր է սկսել զբաղվել անօդաչու սարքերով:
Նա մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների եւ մրցույթների. Ռոբոտների 10-րդ առաջնությունում հաղթել է հենց իր պատրաստած ռոբոտը:
«Պատրաստել եմ նաեւ այլ ավտոմատացված համակարգեր, կոդավորվարծ դռներ»,-նշեց նա:
Երեւանը ներկայացնում է 15-ամյա Աստղիկ Մկրտչյանն իր՝ 3-ը 1-ում սարքով՝ 3D տպիչ, ֆրեզերային հաստոց եւ լազեր:
«Գլխիկների փոխման հետեւանքով փոխվում է նաեւ սարքի՝ գործողություններ կատարելու ֆունկցիաները»,-ասաց Աստղիկ Մկրտչյանը եւ հավելեց, որ արդեն երկու տարի է՝ հաճախում է «Արմաթ», հետաքրքրված է կիբերնետիկայով, 3D մոդելավորմամբ:
Աստղիկը նաեւ ներկայացրել է փամփշտատուփ լիցքավորելու հարմարանք:
18:25
18:05
17:36
17:13
16:54
16:27
15:23
15:02
14:48
14:35
14:16
13:55
13:49
13:35
13:03
12:35
12:08
11:48
11:18
10:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44