Մարտի 29-ին տեղի է ունեցել ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի նիստը՝ Խոսրով Հարությունյանի նախագահությամբ: Հանձնաժողովը հայկական կողմի առաջարկով որոշում է ընդունել ԼՂ հակամարտության գոտում հավաքական անվտանգության հնարավոր սպառնալիքի մասին:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Որոշումը ներկայացվում է ստորև. «Լսելով ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանի տեղեկատվությունը վերջին տարիներին հավաքական անվտանգության գոտու հարավկովկասյան տարածաշրջանում ստեղծված իրավիճակի մասին՝ հանձնաժողովն իր մտահոգությունն է հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրադրության վերաբերյալ և կոչ է անում զերծ մնալ ցանկացած հայտարարություններից և գործողություններից, որոնք կբերեն տարածաշրջանում լարվածության աճի:
Հանձնաժողովը կրկին հաստատում է ՀԱՊԿ հավատարմությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը՝ արտահայտված 2017թ. նոյեմբերի 30-ին ընդունված Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ) հայտարարությունում և միանում է ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների աջակցությանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը՝ միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրության դրույթների, ինչպես նաև Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա` մասնավորապես կապված ուժի չկիրառման կամ ուժի կիրառման սպառնալիքի, պետությունների տարածքային ամբողջականության, իրավահավասարության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հետ»:
18:25
18:05
17:36
17:13
16:54
16:27
15:23
15:02
14:48
14:35
14:16
13:55
13:49
13:35
13:03
12:35
12:08
11:48
11:18
10:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44