«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԳԱԱ-ում Սերժ Սարգսյանի վերջին ելույթին, երբ ասել էր` «Գումար եք ուզում, ես էլ եմ ուզում, բոլորն էլ ուզում են», առաջինն արձագանքեց ՀՀ կառավարությունը: Ճիշտ է` Սերժ Սարգսյանին գումար չտվեցին, բայց որոշում կայացրին պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո բնակարանով ապահովելու մասին: Ըստ որոշման նախագծի. «ՀՀ Նախագահի աշխատակազմի ենթակայության «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպության հաշվեկշռում ամրացված՝ 6-րդ մասնաշենքի մեջ մտնող շենքը և շինությունները՝ 1.5365 հա սպասարկման տարածքով, հետ վերցնել և սեփականության իրավունքով անհատույց տրամադրել ՀՀ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանին՝ որպես բնակարան»:
Միանգամայն հասկանալի է, երբ Սերժ Սարգսյանին պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո բնակարան են հատկացնում. այդպես վարվել են նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի, նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեպքում:
Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի ուշադրությունից չի վրիպել փաստը, որ ի տարբերություն Տեր-Պետրոսյանի ու Քոչարյանի` Սերժ Սարգսյանին բնակարան հատկացրին հենց «կառավարական ամառանոցներից», և հատկացրել են այն տունը, որտեղ Սարգսյանն ապրում է հիմա: Այսպես լուծվել է Սերժ Սարգսյանի՝ պաշտոնավարման ժամկետից հետո, մինչև վարչապետ դառնալու ընթացքը, այսինքն՝ ապրիլի 9-17-ը բնակվելու հարցը ևս: Իսկ ապրիլի 17-ից, երբ ԱԺ-ն նրան ընտրի վարչապետ, Սարգսյանը կշարունակի մնալ իշխանական էլիտայում՝ որպես պետության փաստացի ղեկավար:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Ս. Սարգսյանը դեռ 2013թ. անշարժ գույք, այնուամենայնիվ, հայտարարագրել է Ստեփանակերտ քաղաքում 96 քմ մակերեսով բնակարան բազմաբնակելի շենքում: Չնայած նա ՀՀ-ում 1993թ. սկսած պետական բարձր պաշտոններ է զբաղեցնում, Երևանում այդպես էլ բնակարան ձեռք չի բերել, գոնե իր անունով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
09:55
09:40
09:26
09:12
09:01
18:00
17:46
17:36
17:19
17:07
16:55
16:46
16:32
16:13
16:01
15:45
15:22
15:05
14:52
14:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32