«Իրատես» թերթը գրում է. «Մամուլն արդեն գրել է, որ Հայաստանն իր առաջին դեսպանը կունենա Իսրայելում: Այդ պաշտոնում կնշանակվի նախագահի խորհրդական Արմեն Սմբատյանը: Վերջինս հայտնի է որպես դեսպան-բիզնեսմեն: Ռուսաստանում դեսպան աշխատած տարիների մասին ուշագրավ պատմություններ կան, բայց նրա հետ կապված վերջին դրվագն է բավականին հետաքրքիր:
Բոլորս հիշում ենք, թե ինչպես էր փորձում Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին ՅՈՒՆԵՍԿO-ի ղեկավարի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրել, եւ ինչպես էր Ադրբեջանը մեծ PR սկսել այդ գործը գլուխ բերելու համար: Ահա այդ օրերին, երբ Հայաստանում էլ որոշ քաղաքական եւ հասարակական գործիչներ հակաարշավ էին կազմակերպել, պարզվում է` բոլորը չէ, որ պետության շահն էին գերադասում:
Հենց այդ ժամանակ, մեր տեղեկություններով, Իսրայելում դեսպան նշանակվող Արմեն Սմբատյանը գնում է արտաքին գործերի գերատեսչություն եւ համապատասխան պաշտոնյաներին ասում, որ չխոչընդոտեն Բյուլբյուլօղլու թեկնածության առաջադրմանը, քանի որ (ուշադրություն), երբ ադրբեջանցին դառնա ՅՈՒՆԵՍԿO-ի ղեկավար, ինքն էլ կարող է լինել Հայաստանի ներկայացուցիչն այնտեղ:
Հետագա զարգացումներից պարզ դարձավ, որ Արմեն Սմբատյանի «մուրազն» անկատար մնաց, սակայն, երեւում է, կարճ ժամանակով: Հիմա նրան ոչ պակաս «եկամտաբեր» երկիր են վստահում, որտեղ Հայաստանը ազգային մեծ ժառանգություն ունի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55