Թուրք հայտնի վերլուծաբան Ռահմի Թուրանը, անդրադառնալով օտարազգի կնոջ հետ ամուսնանալու համար թուրք քաղաքական գործիչներից մեկին ուղղված քննադատություններին, հիշեցրել է օսմանյան սուլթանների մայրերի մասին, որոնք բնավ թուրք չեն եղել: Այս մասին գրում է ermenihaber.am-ը:
Թուրանը «Փադիշահի մայրերը» վերնագրով հոդվածում «Saadet» կուսակցության նախագահ Թեմել Քարամոլլաօղլուին անգլիացի կնոջ հետ ամուսնանալու համար քննադատողներին հիշեցրել է, որ Օսմանյան կայսրության 36 սուլթաններից 35-ի մայրերը թուրք չեն եղել:
Հոդվածում մասնավորապես ասվում է.
«Իշխանամետ մամուլի կողմից ամեն անգամ կարոտախտով հիշատակվող օսմանյան շրջանի 36 փադիշահերից (սուլթան) 35-ի մայրերն ունեցել են ռուսական, հայկական, հրեական, հունական, ֆրանսիական, սերբական, լեհական ու անգլիական ծագում:
Նրանցից ոմանք նույնիսկ իրենց կրոնը չեն փոխել: Սկսած օսմանյան առաջին սուլթան Օսմանից՝ բոլոր փադիշահերը անտերբերություն են ցուցաբերել թուրք կանանց նկատմամբ:
Այդ պատճառով օսմանյան փադիշահերի արյան մեջ անընդհատ օտար արյուն է եղել:
Պատմական այս հետաքրքիր փաստը ցույց է տալիս, որ թուրքական տարրը դարեր շարունակ կառավարվել է այլազգի կանանցից ծնված փադիշահերի կողմից:
Համակարգչային հատուկ ծրագրով արված հաշվարկները ցույց են տալիս, որ Օսմանյան կայսրության վերջին սուլթան Մուհամմեդ 4-րդ Վահիդեդդինի երակներում հոսած թուրքական արյունը կազմել է 0.6 տոկոս:
Իսկ թե ինչու են սուլթանները թուրք կանաց փոխարեն նախընտրել օտար կանաց, դա արդեն այլ ուսումնասիրության նյութ է»:
Հոդվածի հեղինակի հրապարակած ցանկում հայկական ծագում է վերագրվում Օսմանյան կայսրության սուլթաններից Աբդուլ Համիդ 2-րդի մորը: Հայերի և մյուս քրիստոնյաների արյունալի կոտորածները իրականացնելու համար Համիդը ստացել էր «Կարմիր սուլթան» մականունը:
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
10:09
09:44
09:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55