Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին համոզված է, որ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի շրջանակում հայաստանցի շատ արվեստագետներ կմասնակցեն ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող տարբեր ծրագրերի: Սվիտալսկին նման տեսակետ հայտնեց մարտի 30-ին լրագրողների հետ զրույցում:
«Տասը օր առաջ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը և ԵՄ հանձնակատար Տիբոր Նավրաչիչը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր, որը թույլ է տալիս Հայաստանի մասնակցությունը «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին: Շատ ուրախ եմ, որ Հայաստանը միացել է ծրագրի մշակութային բաղադրիչին: Հպարտ եմ, որ Հայաստանը կատարեց այդ գործը: Ծրագիրը նոր դռներ կբացի և հայաստանցի արվեստագետներին թույլ կտա մասնակցել ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող տարբեր մշակութային ծրագրերի»,- ասաց Սվիտալսկին:
Կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերով ԵՄ հանձնակատար Տիբոր Նավրաչիչը եւ Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն մարտի 20-ին Բրյուսելում ստորագրել են «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը։
Եվրոպական հանձնաժողովի այդ ծրագիրը նպաստում է մշակութային բազմազանությանը եւ ստեղծարար ոլորտների մրցունակության բարձրացմանը: Հայաստանը միացել է ծրագրի «Մշակույթ» ենթածրագրին:
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33