Զատկական տոնախմբություններ
Մարտի 31, Ավագ շաբաթ
Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի. Ժամը 18.00-ին Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում Ճրագալույցի Ս. Պատարագը կմատուցվի Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ:
Ժամը 20.00-ին Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության ավետիս» խորագրով կանթեղներով երթը: Երթի մասնակիցները հոգևոր երգերի ու շարականների երգեցողությամբ Ս. Սարգիս եկեղեցուց Մ. Մաշտոցի պողոտայով ու Ամիրյան փողոցով կքայլեն դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ վառվող կանթեղները կդասավորեն խաչաձև՝ ամենքին փոխանցելով Ս. Հարության Ավետիսը:
Ժամը 20.00-ին Մասիսի Ս. Գևորգ եկեղեցու երիտասարդները մոմերով և հավկիթներով կշրջեն տնետուն՝ փոխանցելու Ս. Հարության Ավետիսը:
Ապրիլի 1, Սուրբ Հարության տոն
Երևանի Ս. Երրորդություն եկեղեցի. Ժամը 13.30-ին, Ս. Պատարագի ավարտին եկեղեցու բակում երիտասարդաց միության անդամների նախաձեռնությամբ տեղի կունենա տոնական համերգ և ազգային պարերի ուսուցանում:
Նորագավիթի Ս. Գևորգ եկեղեցի
Ժամը 13.30-ին Ս. Պատարագից հետո տեղի կունենա տոնական համերգ Նորագավիթի Մշակույթի տան սաների մասնակցությամբ: Միջոցառման ընթացքում կկազմակերպվի նաև երեխաների ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք, որից ստացված գումարը կտրամադրվի բարեգործության:
Դավթաշենի Ս. Նահատակաց եկեղեցի
Ժամը 13.30-ին Ս. Պատարագի ավարտից հետո կկազմակերպվի տոնական համերգ՝ եկեղեցուն կից գործող կենտրոնի սաների մասնակցությամբ:
Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցի
Ժամը 13.30-ին Ս. Պատարագի ավարտից հետո կկազմակերպվի տոնական համերգային ծրագիր և ձեռքի աշխատանքների թեմատիկ ցուցահանդես:
Նոր Նորքի Ս. Աստվածածին եկեղեցի
Ժամը 13.30-ին Ս. Պատարագի ավարտից հետո եկեղեցու բակում տեղի կունենա տոնական համերգ:
Կաթողիկե Ս. Աստվածածին և Ս. Աննա եկեղեցիներ
Ժամը 13.30-ին Ս. Պատարագի ավարտից հետո եկեղեցու բակում տեղի կունենա տոնական համերգ: Ելույթ կունենան եկեղեցու «Գանձեր» երգչախումբը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ Հայորդաց տաների սաները:
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի
Ժամը 13.30-ին Ս. Պատարագի ավարտից հետո եկեղեցու բակում տեղի կունենա տոնական համերգ:
Քանաքեռի Ս.Հակոբ եկեղեցի
Ժամը 13.30-ին Ս. Պատարագի ավարտից հետո եկեղեցու բակում կկազմակերպվի զատկական հյուրասիրություն:
Ավանի Ս. Աստվածածին եկեղեցի
Ժամը 13.30-ին Ս. Պատարագից հետո կկազմակերպվի տոնական համերգ՝ Ավանի մշակույթի տան, դպրոցների, ազգագրական երգի-պարի խմբերի մասնակցությամբ: Համերգային ծրագրից հետո կլինի նաև հյուրասիրություն:
Արաբկիր համայնքի նորակառույց եկեղեցի
Ժամը 13.30-ին Ս. Պատարագից հետո Արաբկիր համայնքի նորակառույց եկեղեցու բակում կկազմակերպվի տոնական միջոցառում Արաբկիր վարչական շրջանի մշակույթի տան և Հայորդաց տան սաների մասնակցությամբ:
Արարատի Ս. Հակոբ եկեղեցի
Ժամը 13.30–ին Ս. Պատարագից հետո եկեղեցու բակում տեղի կունենա համերգային ծրագիր՝ Արարատի Մշակույթի տան սաների մասնակցությամբ, որից հետո կլինի նաև մատաղի հյուրասիրություն:
Ներքին Դվինի Ս. Հարություն եկեղեցի
Ժամը 13.30-ին Ս. Պատարագից հետո եկեղեցու բակում կկազմակերպվի տոնական միջոցառում և մատաղի հյուրասիրություն:
Արևշատի Ս. Աստվածածին եկեղեցի
Ժամը 13.30-ին Ս. Պատարագից հետո եկեղեցու բակում կկազմակերպվի տոնական համերգ, հավկիթների մրցույթ և հյուրասիրություն:
Մխչյանի Ս. Հովհաննես եկեղեցի
Ժամը 13.30-ին Ս. Պատարագից հետո եկեղեցու բակում Կիրակնօրյա դպրոցի սաները կներկայացնեն Զատկի խորհուրդը, կկազմակերպվի ցուցահանդես-վաճառք, որից հավաքված գումարը կօգտագործվի երիցատան կառուցման աշխատանքների համար: Եկեղեցու այցելուներին կմատուցվի մատաղ և կարմրաներկ հավկիթներ:
Մասիսի Ս. Թադեոս եկեղեցի
Ժամը 13.30-ին Ս. Պատարագից հետո եկեղեցու բակում տեղի կունենա համերգ, որից հետո մասնակիցները Մասիս քաղաքում կշրջեն՝ փոխանցելու Ս. Հարության ավետիսը:
Նորաբացի Ս. Աստվածածին եկեղեցի
Ժամը 13.30-ին Ս. Պատարագից հետո եկեղեցու բակում տեղի կունենա տոնական միջոցառում: Ապրիլի 2-ին բոլոր եկեղեցիներում կմատուցվի մեռելոց Ս. Պատարագ, որի ավարտին կկատարվի հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ բոլոր ննջեցյալների:
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33