Մարտի 31-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության շարահրապարակում նախարար Դավիթ Տոնոյանին ներկայացվեց ԱԻՆ աղետների բժշկության կենտրոնի՝ նոր կահավորանքով «Միթսուբիշի» մակնիշի մեքենան, որը համալրվել է բժշկական նորագույն սարքավորումներով: Շարժական կառավարման կետ հանդիսացող մեքենան կահավորվել է ԱԻ նախարարության «Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի սեփական միջոցներով և ուժերով: Արդիականացման շնորհիվ այն կծառայի որպես տարբեր տեսակի աղետների գոտում շարժական բուժկետ:
Ներդրված թթվածնային համակարգը (միաժամանակ կարող է սպասարկել 4 տուժածի), դեֆիբրիլիատորը, էլեկտրակարդիոգրաֆիայի համակարգը և մոնիտորը, պուլսոքսիմետրը, արյան ճնշում չափող սարքավորումը հնարավորություն են տալիս արտակարգ իրավիճակների ժամանակ տուժածներին ռեանիմացիոն միջոցառումների դեպքում առանց ընդհատումների տեղափոխել մոտակա բժշկական կենտրոններ: Շարժական կառավարման կետը նախատեսված է ինչպես տուժածներին, այնպես էլ փրկարարական անձնակազմին առաջին օգնություն ցուցաբերելու համար:
Մեքենան շատ արդյունավետ կարող է ծառայել տարբեր հրդեհների արձագանքման ժամանակ: Այն կահավորվել է եզակի հովացման համակարգով, որը թույլ է տալիս այրվածքներ ստացած տուժածներին մինչև հիվանդանոց հասցնելը ցույց տալ առաջին բուժօգնություն: Սա Հայաստանում առաջին անգամ է ներդրվում: Մեքենայում կլինեն նաև տարբեր տեսակի բեկակալներ (шина)՝ կոտրվածքների դեպքում օգնություն ցուցաբերելու համար: Նախատեսվում է նաև մեքենան համալրել անզգայնացման համակարգով՝ անհրաժեշտության դեպքում վիրահատական միջամտություն կատարելու նպատակով:
Նոր կահավորանքի շնորհիվ այս մեքենայով հնարավոր կլինի տեղափոխել 6 պառկած մարդ, կամ՝ 4 պառկած և 4 նստած՝ ելնելով անհրաժեշտությունից: Տեղադրված ճկուն և թեթև պատգարակները, որոնք հեշտությամբ դուրս են բերվում մեքենայի խցիկից, հնարավորություն են տալիս դրանցով ծանր վիրավորներին տեղափոխել ուղղաթիռով՝ նրանց ավելի շտապ հիվանդանոց հասցնելու համար:
Իր զանգվածի և չափերի շնորհիվ այս մեքենան կարող է տեղափոխվել նաև ինքնաթիռի միջոցով՝ այլ երկրներում մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով:
Նշենք, որ 2016 թ. Ճապոնիայի կառավարությունը ՀՀ ԱԻ նախարարությանն էր տրամադրել գործողությունների կառավարման «Միթսուբիշի» մակնիշի 6 ավտոմեքենա, որոնք հագեցվել են աղետի գոտում աշխատանքի համար անհրաժեշտ բոլոր սարքավորումներով և արտակարգ իրավիճակների ժամանակ դեպքի վայրում հանդիսանում են որպես շարժական կառավարման կետեր:
15:23
15:02
14:48
14:35
14:16
13:55
13:49
13:35
13:03
12:35
12:08
11:48
11:18
10:48
10:26
10:09
09:49
09:23
09:03
20:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44