Երբ խոսում ենք լավ ապրելու մասին, 5 տարի հետո ևս այդ հարցն արդի է լինելու, 10 տարի հետո ևս լինելու է, այդպիսին է աշխարհը, դու անընդհատ պետք է ունենաս զարգացում, իսկ կառավարության հիմնական կարևորագույն թիրախը, գործունեության հիմնական նպատակն ազգաբնակչության բարեկեցության բարձրացումն է, որը չափվում է սպառման մակարդակով, մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի մակարդակով և այլն: Այս մասին Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդման եթերում ասել է Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
Նրա ձևակերպմամբ` կառավարությունն իրավունք չունի երբեք կարճատես լինել: Ընդունված կանոն է, որ երբ կառավարությունը լինում է կարճատես, արդյունքը լինում է այն, որ սկսում է գնալ պոպուլիստական քայլերի:
«Պարզ բանաձև կա, եթե մենք ասում ենք` բերեք այսօր լավ ապրենք, միանգամից թոշակներ, աշխատավարձեր բարձրացնենք, ապա լավագույն տարբերակն այն կարող է լինել, որ մենք ուղղակի կարող էինք թղթադրամներ տպել, բաժանել բնակչությանը և մեկ տարվա ընթացքում, միգուցե այդ հարցը լուծեինք, մենք միանգամից թոշակներ, աշխատավարձեր կբարձրացնեինք, ազգաբնակչության եկամուտները կավելանային, բայց տնտեսագիտորեն այստեղ վտանգ կա:
Որտեղի՞ց պետք է ֆինանսավորվեն այդ գումարները: Կառավարության առաջին, կարևոր ազդակն այն պետք է լինի, որ կառավարությունը մշտապես պարտադրված է լինել հեռատես, իր հորիզոնում առնվազն 5 տարվա ծրագիր պետք է ունենա»,-ասել է նա:
Նրա խոսքով` մեկ տարվա ընթացքում դատողություն անել, որ այս մեկ տարում շատ ավելի լավ ենք ապրում, քան նախորդ տարում, մի քիչ բարդ է: Բայց կարելի է հասկանալ, թե ուր է գնում տնտեսությունը, և ունե՞նք արդյոք դրական զարգացումներ, ընդ որում, այդ դրական զարգացումն այն էր, ինչ ակնկալո՞ւմ էինք, թե կարողացանք նույնիսկ մեր առջև դրված խնդիրները շատ ավելի բարձր կերպով լուծել կամ հակառակը:
«Կառավարությունը պետք է հստակ իմանա, թե 5 տարի հետո ինչ է ունենալու, գործիքակազմի հստակ պատկերացում պետք է ունենա, չպետք է տրվի որևէ սպեկուլյացիաների: Նորմալ է, որ կառավարությանը քննադատեն, նորմալ է, որ լինեն բացասական ազդակներ: Իհարկե, շատ ավելի լավ կլիներ, եթե մենք թոշակառուներին ասեինք` մենք բարձրացնում ենք ձեր կենսաթոշակը մի քանի անգամ և այլն, բայց մյուս կողմից` դա ազնիվ քայլ չէր լինի իրենց հանդեպ, որովհետև թոշակների բարձրացումը պետք է սնվի տնտեսական աճով և լրացուցիչ հարկային եկամուտներով, եթե ես դա չեմ ապահովում, ապա վտանգավոր է այդ ամենը կատարելը, որովհետև երբ դու բարձրացնում ես թոշակները և աշխատավարձերը, բնականաբար, պետք է քո տեսանելի հորիզոնում լինի, որ դա ոչ միայն մեկ տարվա գործողություն է, այլ պերմանենտ, հաջորդ տարի ևս, մյուս տարի ևս»,– եզրափակել է Վարդան Արամյանը:
17:37
17:13
17:08
16:08
16:03
15:54
15:03
14:44
14:12
13:02
12:43
12:21
12:02
11:41
11:27
11:04
10:45
10:33
10:15
09:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02