Մարտի 31-ին մայրաքաղաքում հայտարարված համաքաղաքային ծառատունկին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ միասին, ավանդույթի համաձայն մասնակցել են նաև ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները, ինչպես նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: Ծառատունկի շրջանակում շուրջ 400 տնկիներով համալրվել է նաև Կարմիր բլուր հնավայրի հարակից տարածքը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել ծառատունկի բոլոր մասնակիցներին՝ քաղաքապետարանի նախաձեռնությանը մեծ սիրով արձագանքելու և հրավերն ընդունելու համար ու նկատել, որ այսպիսով դեսպաններն ապացուցում են, որ արդեն 2800-ամյա Երևանը հարազատ է նաև նրանցից յուրաքանչյուրի համար:
«Վերջին մի քանի տարիներին Հայաստանում հավատարմագրված դեսպանների մասնակցությունը գարնանային ծառատունկին, իրոք, բարի ավանդույթ է դարձել: Օգտվելով առիթից, իմ շնորհակալությունն եմ հայտնում նաև մեր բոլոր այն համաքաղաքացիներին ու պետական և հասարակական տարբեր կազմակերպություններին, որոնք սիրով միացել են այսօր մայրաքաղաքում հայտարարված ծառատունկին և շաբաթօրյակին», - նշել է քաղաքապետը:
Պատասխանելով լրագրողների հարցերին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նաև ընդգծել է, որ մայրաքաղաքի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների ընդլայնումը վերջին մի քանի տարիներին ծրագրային առաջնահերթություն է դարձել, որի կյանքի կոչման ուղղությամբ հետևողական աշխատանքներ են տարվում:
«Վերջին տարիներին մենք այն հատվածներում ենք ծառատունկն իրականացնում, որտեղ ունենք ոռոգման համակարգ, ինչն էլ հնարավորություն է տալիս ապահովել կպչողականություն ու իրականացնել հետագա խնամքը: Նախորդ տարի ևս մենք այստեղ ծառատունկ իրականացրեցինք և այսօր տեսնում եք, որ 95% կպչողականություն ենք ապահովել: Սա քաղաքային տնտեսության այն ճյուղերից է, որում գրանցված հաջողությունները որքան էլ շոշափելի լինեն, միևնույն է մեզ չպետք է բավարարեն ու ամեն անգամ պետք է անենք հնարավորը, որ առավելագույնս ավելացնենք մեր քաղաքի կանաչ տարածքները: Երևանի հիմնադրման հոբելյանական այս տարին, անշուշտ, կառանձնանա այդ ուղղությամբ տարվող աշխատանքների ծավալներով: Ընդհանուր առմամբ այս տարվա ընթացքում շուրջ 10 հեկտարով կավելանա մայրաքաղաքի նոր ու բարեկարգված կանաչապատ հանգստի գոտիների ծավալը», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Ծառատունկին մասնակից ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններն էլ իրենց հերթին են նշել, որ յուրաքանչյուր տարի մեծ սիրով են միանում Երևանում հայտարարված ծառատունկին: Նրանք նաև նկատել են, որ այս նախաձեռնությունն ինքնատիպ քայլ է ժողովուրդների բարեկամության ամրապնդման առումով, ինչը հնարավորություն է տալիս իրենց սերն ու հոգատար վերաբերմունքն արտահայտել 2800-ամյա Երևանի հանդեպ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
21:57
20:35
18:54
18:09
17:45
17:21
17:05
16:48
16:32
16:13
15:55
15:46
15:46
15:25
15:03
14:45
14:28
14:10
13:58
13:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47