Մարտի 31-ին մայրաքաղաքում կազմակերպված ծառատունկ-շաբաթօրյակին մասնակցել են Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերը, Երևանի ավագանու անդամներ, քաղաքապետարանի ենթակա կառույցների, պետական և մասնավոր կառույցների աշխատակիցներ, Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի անդամներ, ուսանողներ, հասարակական կազմակերպություններ, բնակիչներ:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության տվյալներով՝ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում ընդհանուր առմամբ տնկվել է շուրջ 10000 ծառ և թուփ, իսկ մինչև գարնանային ծառատունկի ավարտը՝ ապրիլի 10-ը, նախատեսված է տնկել ևս 6000-ը: Հաշվի առնելով Երևանի բնակլիմայական պայմանները՝ ծառատեսակների մեջ գերակշռում են ակացիան, սոսին, հացենին, բարդին, կատալպան:
Ծառատունկ-շաբաթօրյակի ընթացքում մեծածավալ սանմաքրման աշխատանքներ են իրականացվել մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների բակերում, այգիներում, պուրակներում, անտառային տարածքներում, պողոտաներում, փողոցներում, հրապարակներում, դպրոցներում, ինչպես նաև հանրային նշանակության այլ կառույցներին հարակից տարածքներում:
Դժվարամատչելի վայրերում աղբը մաքրվել է ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակիցների ջանքերով: Առանձին հատվածներում կիրառվել են ջրցան մեքենաներ և ծանր տեխնիկա: Բոլոր մասնակիցներն ապահովված են եղել բահերով, դույլերով, ձեռնոցներով, պարկերով և այլ անհրաժեշտ պարագաներով:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության տվյալներով՝ ծառատունկ-շաբաթօրյակի ընթացքում սանմաքրման աշխատանքներում ներգրավված է եղել ընդհանուր առմամբ 110 միավոր տարբեր նշանակության տեխնիկա, աղբավայր է տեղափոխվել շուրջ 430 տոննա աղբ, այդ թվում՝ քաղաքացիների կողմից շքամուտքերին կից հատվածներում և աղբամանների մոտ թողած անօգտագործելի գույք և կոշտ թափոններ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33