Քրիստոսի հրաշափառ Հարության՝ Սուրբ Զատկի տոնը, համաքաղաքացիների հետ նշելու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Նոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցի:
Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
ՀՀ ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանի և վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի ուղեկցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ մոտեցել է տոնի առիթով եկեղեցու բակում բացված ծիսական փոքրիկ սեղաններին և տոնի առիթով շնորհավորել ներկաներին:
Սուրբ Սարգիս եկեղեցում էլ քաղաքապետը հետևել է մատուցվող Սուրբ պատարագի ընթացքին և մոմ վառել:
Այնուհետ քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է նաև Ավան վարչական շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցի:
Զատկի տոնի առթիվ տարածքում կազմակերպված միջոցառումը մեկնարկել է հոգևոր հովվի Տերունական աղոթքով և օրհնության կարգով, որից հետո քաղաքապետը ավանցիների հետ միասին, տոնին համահունչ ծիսակարգով, շնորհավորել է ներկաների Սուրբ Զատիկը:
Ավանդույթի համաձայն՝ Երևանի քաղաքապետը Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանի ուղեկցությամբ այցելել է նաև հին Ավանի Սուրբ Ծիրանավոր խոնարհված եկեղեցու հարակից տարածք:
Օրն առավել տոնական են դարձրել ազգագրական երգ ու պարի համույթները, որոնք իրենց կատարումներով ողջունել են ներկաներին:
11:39
11:24
11:08
10:51
10:22
10:03
09:33
09:02
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
12:33
12:06
11:42
11:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55